Լրահոս 24/7

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների աջակցությունը կշարունակվի

2023 թվականի սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների և մինչև 2023 թվականի բռնի տեղահանումը ՀՀ բուհերում սովորող ուսանողների համար աջակցության նոր ծրագիր է մշակվել:

Որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 26-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ առաջարկվում է հստակեցնել անհրաժեշտ աջակցությունը մինչև կրթական մակարդակում ուսումնառության ավարտը, ինչը նշանակում է, որ մինչև ուսումնառության ավարտը ուսանողների աջակցության հնարավորություններն ընդլայնվում են:

«Ընդ որում՝ այս տարի աջակցությունը կտրամադրվի նույն պայմաններով և նույն հիմունքներով:

2025-2026 ուսումնական տարվանից, այսինքն՝ հաջորդ ուսումնական տարվանից նախատեսում ենք ներառել նաև միջին որակական գնահատականի կամ ՄՈԳ-ի շեմ՝ առնվազն 75 տոկոսի չափով, որը թույլ կտա նաև խրախուսել ավելի լավ առաջադիմությունը, ինչը առաջին հերթին հենց մեր ուսանողներին թույլ է տալիս ավելի լավ մասնագետ դառնալ և ավելի մրցունակ լինել իրենց նախընտրած ոլորտում»,- ասաց նախարարը:

Ըստ նախարարի՝ առաջարկվող փոփոխություններով հանվում է նաև ուսման վարձի փոխհատուցման առավելագույն սահմանաչափը:

«Պետք է հիշեցնեմ, որ նախորդ տարի այս կարգավորումը ներառել էինք, որպեսզի նպաստեինք ուսանողների՝ ավելի համաչափ բաշխմանը մեր բուհերում, սակայն հաշվի առնելով, որ խոսում ենք փաստացի սովորող ուսանողների մասին, ապա այս դրույթի անհրաժեշտությունը դուրս է գալիս:

Այս սահմանաչափի վերանայումը նաև հնարավորություն է տալիս, որ 100 տոկոս փոխհատուցում ստանան բոլոր այն դեպքերում, որտեղ նախորդ տարվա այս դրույթի պատճառով ամբողջական փոխհատուցում արդյունքում չէր ձևավորվում»,- ասաց նախարարը:

Անդրեասյանը կարևորեց նաև այն փաստը, որ այս աջակցությունը տարածվելու է նաև այս տարի բուհեր ընդունված, ինչպես նաև քոլեջներ ընդունված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակից ուսանողների համար. խոսքը շուրջ 180 ուսանողի մասին է:

«Նրանք նույնպես այս տարի այս նույն պայմաններով կունենան հնարավորություն՝ ուսման վարձի փոխհատուցում ստանալու կրթաթոշակի տեսքով, և նրանց համար նույնպես հաջորդ տարվանից կգործի ՄՈԳ-ի շեմը»,- ասաց նախարարը:

Անդրեասյանը նաև հիշեցրեց, որ նախորդ տարի այս որոշման շրջանակում 1-ին կիսամյակում 1834 բուհերի ուսանողների ուսման վարձ է փոխհատուցվել, իսկ 2-րդ կիսամյակում ուսանողների թիվը բուհական մակարդակում աճել է մինչև 2134-ը: Ինչ վերաբերում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողներին, ապա 1-ին կիսամյակում 919 սովորողի է փոխհատուցվել, իսկ 2-րդ կիսամյակում՝ 1133-ի:

«Այսինքն՝ այս որոշումը վերաբերում է հազարավոր ուսանողների՝ քոլեջներում և բուհերում, և նրանք այս որոշման ընդունմամբ կարող են վստահ լինել, որ ֆինանսական համապատասխան աջակցությունը կա, և նրանք կարող են կենտրոնանալ ուսման և դրա որակի վրա»,- ասաց նախարարը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետարքրքրվեց՝ քանի շահառու կա ծրագրով 2024-ին, Անդրեասյանը նշեց՝ շահառուների թիվը շուրջ 4000 է, նրանք բուհերի և քոլեջների ուսանողներ են:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

9 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

9 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

9 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

10 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

10 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

11 hours ago