

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել գործընկերների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիա Գոմեսի հետ քննարկել են սրտանոթային խնդիրների կանխարգելման և բուժման մոտեցումները` համադրելով իսպանական և հայաստանյան փորձը:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել առողջապահության ոլորտում գործակցության զարգացմանը և կապերի խորացմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կնքել հուշագիր և առավել ակտիվացնել երկու երկրների բժշկական համայնքի փոխադարձ այցերն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
Ուկրաինայի առողջապահության նախարարի առաջին տեղակալի հետ մտքեր են փոխանակվել ճգնաժամային պայմաններում առողջապահական համակարգի մարտահրավերների, դրանց արագ արձագանքման, բուժօգնության օպերատիվ կազմակերպման հարցերի շուրջ:
Հանդիպմանը խոսվել է նաև հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության թեմայի շուրջ` որպես համաշխարհային առողջապահական հիմնախնդիր:
Շվեդիայի առողջապահության նախարար Աքկո Անկարբերգ Յոհանսոնի հետ քննարկման հիմնական կետերն են եղել առողջության առաջնային պահպանման օղակի բարելավմանը միտված աշխատանքները:
Անահիտ Ավանեսյանը գործընկերոջն է ներկայացրել այս ոլորտում Հայաստանում կատարվող աշխատանքները, կարևորվել է առաջնային բուժօգնության կազմակերպման շվեդական հաջողված փորձը:
Լիտվայի գործընկերոջ` Աուրիմաս Պեչկաուսկասի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ոլորտային մի շարք հարցերի` կարևորելով նեղ մասնագետների միջև փորձի փոխանակման շարունակական ապահովումը:
Նախարար Անահիտ Ավանեսյանը, ընդգծելով Շվեդիայի և Իսպանիայի հաջողված փորձը առողջության համապարփակ ծածկույթի` որպես սոցիալական արդարության և հասանելի բուժօգնության մոդելի, գործընկերների հետ փոխանակել է մտքեր և ներկայացրել ընթացիկ աշխատանքները:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…