Հասարակություն

Կգազաֆիկացվի Խոյ համայնքի միակ չգազաֆիկացված Լեռնամերձ բնակավայրը

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով Խոյ համայնքում իրականացվել և իրականացվում են կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր, հայտնում են ՏԿԵՆ-ից։

Գազաֆիկացվել է Խոյ համայնքի Լեռնամերձ բնակավայրը (մ/ճ և ց/ճ գազատար)
2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 75.15 մլն դրամ արժեքով՝ 45% Կառավարության, 55% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ծրագրի իրականացման արդյունքում կգազաֆիկացվի Խոյ համայնքի միակ չգազաֆիկացված Լեռնամերձ բնակավայրը։ Ծրագրով նախատեսվում է հարևան Ամբերդ բնակավայրի բաշխիչ ցանցից մինչև Լեռնամերձ բնակավայրի կենտրոնական հատված անցկացնել 4500մ գազատար, այնուհետև կառուցել ներհամայնքային ցանցը՝ 2500մ երկարությամբ։ Ծրագրի շահառու է հանդիսանում Լեռնամերձ բնակավայրի թվով 525 բնակիչ կամ 101 տնտեսություն։
Գազիֆիկացվում են նաև Մոնթեավան գյուղի 1-ին և 7-րդ փողոցները:
2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 38 մլն. դրամ արժեքով, որից 45%-ը Կառավարության, 55%-ը համայնքի մասնաբաժինն է:
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ծրագրի արդյունքում կգազաֆիկացվեն Մոնթեավան գյուղի 1-ին և 7-րդ փողոցները՝ 2524գծ.մ երկարությամբ, ծրագրի շահառուն՝ 48 տնտեսություն։
Խոյ համայնքի Այգեշատ, Ամբերդ, Ծիածան, Ծաղկունք, Արագած, Դողս, Հովտամեջ բնակավայրերում վերակառուցվում են ներտնտեսային ոռոգման ջրագծերը:
2023 թվականի սուբվենցիայի ծրագրի շրջանակներում, 60% Կառավարության, 40% համայնքի համաֆինանսավորմամբ, 2024 թվականի ընթացքում ավարտվել են հետևյալ բնակավայրերի ներտնտեսային ոռոգման ջրագծերի վերակառուցման աշխատանքները.
Դողս բնակավայր- 18․7 մլն դրամ, երկարությունը՝ 0.2կմ, 23հա հողատարածք կապահովվի ոռոգման ջրով, որից կօգտվի շուրջ 54 տնտեսություն։
Հովտամեջ բնակավայր- 33․6 մլն դրամ, երկարությունը՝ 0.5կմ, 67հա հողատարածք կապահովվի ոռոգման ջրով, որից կօգտվի շուրջ 78 տնտեսություն։

Ընթացքի մեջ է՝
Ամբերդ բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծերի վերակառուցումը – 115․15 մլն դրամ, երկարությունը՝ 3կմ, 98հա հողատարածք կապահովվի ոռոգման ջրով, որից կօգտվի շուրջ 105 տնտեսություն։

Հայթաղ գյուղում իրականացվում է մանկապարտեզի վերակառուցում և ձախ կողաճակատին կիպ միահարկ կցակառույց շինության կառուցում:
2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 216.2 մլն դրամ արժեքով՝ 70% Կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

10 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

10 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago