Լրահոս 24/7
30.09.2024

Երազանքից իրականություն. Ֆասթ բրենդը 30 տարեկան է

Երազանքից իրականություն. Ֆասթ բրենդը 30 տարեկան է

Ս․թ․ սեպտեմբերի 20-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի է ունեցել «Ֆասթ» բրենդի կայացման և զարգացման 30-ամյակին նվիրված  միջոցառում:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի, գործընկերներ կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Ֆասթի» աշխատակիցներ և այլ հյուրեր: «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի խորհրդի նախագահ, «Ֆասթ Բանկ»-ի խորհրդի նախագահ Վահե Բադալյանը ներկայացրել է ընկերության հիմնադրման պատմությունը.

«Նախ ուզում եմ նշել, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հիմնադրվել է հորս՝ Ռոմիկ Բադալյանի, իմ, և եղբորս՝  Վիգեն Բադալյանի կողմից 1989թ-ին: Մեր բոլոր հաջողությունները՝ մեր երեքի հավասար ու փոխլրացնող աշխատանքի արդյունքն են: Երեսուն տարվա հետևողական ու նվիրված աշխատանքի արդյունքում՝ այսօր հնարավորություն ունենք ձեզ հետ միասին նշելու «Ֆասթ»-ի երեսունամյակը»։

Վահե Բադալյանը խոսել է նաև «Ֆասթի» գործունեության երեսուն տարվա կարևոր ձեռքբերումներից և հաջողություններից՝ ընդգծելով, որ «Ֆասթ Բանկը» շարունակում է մասնաճյուղերի քանակի ընդլայնումը, մեծացնում վարկային պորտֆելը, բարելավում սպասարկման որակը և կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ հետևողական աշխատանք տանում՝ ամրապնդելով իր տեղը Հայաստանի լավագույն բանկերի շարքում։

«Ֆասթ Բանկի մասնաճյուղերի ընդհանուր քանակն արդեն հասել է 34-ի, և ևս 8-ը գտնվում են շինարարության փուլում, այսօր Ֆասթը 10 մասնաճյուղ ունի Անգլիայում, և ևս 4-ը կավելանան տարեվերջին։ Շուտով կստանանք լիցենզիա և արդեն կլինենք նաև Հնդկաստանում։ Մեկ անգամ չէ, որ նշել եմ, մեր կարևորագույն նպատակը՝ Ֆասթ Բանկը դարձնել համաշխարհային հայկական գլոբալ բանկ, որը ներկայացված կլինի աշխարհի տասնյակ երկրներում։ Առաջնորդվելով այդ գաղափարի իրագործմամբ՝ մենք անում ենք հնարավորը, որպեսզի այն իրականություն դարձնենք», – նշել է Վահե Բադալյանը։

Հավելենք նաև, որ այս տարվա առաջին 6 ամսվա տվյալներով Ֆասթ Բանկը Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցնում է 56-րդ հորիզոնականը՝ վճարելով 2.76 մլրդ դրամ: Այս տարվա ութամսվա ընթացքում «Ֆասթ Բանկը» գրանցել է հետևյալ հաջողությունները.

1.       Բանկի ակտիվներն աճել են 81 մլրդ դրամով՝ հասնելով 198.2 մլրդ-ի․ աճը՝ 69%։

2.       Վարկային պորտֆելն աճել է 62 մլրդ դրամով՝ հասնելով 154 մլրդ դրամի․ աճը՝ 67 %։

3.       Պարտավորություններն աճել են 68 մլրդ դրամով՝ կազմելով շուրջ 131 մլրդ դրամ․ աճը՝ 108%:

4.       Ավանդային պորտֆելն աճել է 54 մլրդ դրամով՝ հասնելով 89 մլրդ-ի․ աճը՝ 154 % :

5.       Կանոնադրական կապիտալը բաժնետերերի կողմից համալրվել է 10 մլրդ դրամով, իսկ սեփական կապիտալն աճել է 14 մլրդ դրամի չափով և այն այժմ 68 մլրդ դրամ է:

6.       Թվարկված առաջին 4 ցուցանիշների աճի տեմպով «Ֆասթ Բանկը» շուկայի առաջին տեղում է:

Միջոցառման ընթացքում հայտարարվել է, որ հոկտեմբերի 1-ից «Ֆասթ Բանկն» սկսում է բանկային՝ «Ակն» քարտերի տրամադրումը: Քարտերի արտաքին տեսքի հիմքում մեծ գաղափար է ներդրվել մարդկային աչքի կիրառմաբ, որն, ինչպես ընդունված է ասել՝ մարդու հոգու հայելին է:

«Ֆասթ» բրենդն իր 30-ամյա գործունեության ընթացքում մշտապես մեծ ուշադրություն է դարձրել բարեգործությանը: «Ֆասթ Բանկը», որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, տեղյակ լինելով Հայաստանի մշակութային ոլորտի առկա խնդիրներից, շարունակաբար աջակցել է դրանց լուծմանը:

Միջոցառման մեկնարկը վստահվել էր աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանին, իսկ այն եզրափակվել է հատուկ անակնկալով. ներկաները վայելել են հոլանդացի հանրահայտ երգչուհի Կովաչի և նրա նվագախմբի բացառիկ կատարումները:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է