Լրահոս 24/7

Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն

Հայաստանում նախատեսվում է Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր 4 գործառույթ տալ:

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Սրանով նախարարությունն առաջարկում է հիմնական 4 նոր գործառույթով օժտել Ռազմարդյունաբերական կոմիտեին, որոնք գալիս են էլի ավելի նպաստելու մեր երկրում ռազմական արդյունաբերության զարգացմանը»,-ասաց Հայրապետյանը:

Կոմիտեի համար օրենսդրական իրավական դաշտ է ստեղծվում՝ օրենքն ընդունվելուց հետո կարգեր մշակելու:

«Դրանցից առաջինով մենք մտադիր ենք էլ ավելի կանոնակարգել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ձևակերպումը, կազմումը, անցկացումը, հաշվետվությունն ու ֆինանսավորումը»,-ասաց Մխիթար Հայրապետյանը:

Նախարարությունն ունի շուրջ 4.2 մլրդ դրամի բյուջե, որով խրախուսում է ռազմարդյունաբերողների կողմից գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացումը, որի հիմքում դրված է նորարարությունը, նորագույն տեխնոլոգիաների խթանումը ռազմարդյունաբերությունը կազմակերպելիս:

«Այսօր էլ այդ աշխատանքները կատարվում են: Սակայն մի շարք իրավահարաբերություններ՝ պետական կառույցների, ուժային կառույցների, մասնավոր հատվածի միջև, կանոնակարգված չեն: Մենք առաջին կարգով մտադիր ենք կանոնակարգել ամբողջ դաշտը՝ հեշտացնելու այն ռազմարդյունաբերողների գործը, որոնք ցանկանում են պետական ֆինանսավորումից օգտվել՝ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ իրականացնելու՝ հետագայում դրանք սերիական արտադրության ուղղելու նպատակով»,-ասաց նախարարը:

Երկրորդ ուղղությունը, որով կանոնակարգումներ են իրականացվելու, վերաբերում է փորձանմուշների արտադրությանը: Այս մասով նախարարությունն ունի 1.5 մլրդ դրամի բյուջե:

«Սակայն սրա տակ որևէ մեխանիզմ դրված չէ: Առաջարկում ենք մեզ տալ գործիքակազմ՝ մշակելու այդ մեխանիզմները, դրա տակ դնելու համակարգ»,-ասաց Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ խրախուսում են, որ հենց պետական ներդրման միջոցով, ՊՆ-ի պահանջով համապատասխան փորձանմուշները ֆինանսավորվեն նախարարության կողմից:

Երրորդ կարգը վերաբերում է պետական փորձարկումների գործընթացին: Վերացվում են արհեստական, բյուրոկրատական խոչընդոտները, որոնք ազդում են պետական փորձարկման ամբողջ գործընթացի վրա:

«Պետական փորձարկման համար անհրաժեշտ անգամ մեկ փամփուշտի համար կառավարության առանձին որոշումների ճանապարհով ենք գնում: Հետայսու մտադիր ենք ԲՏԱ նախարարի և Պաշտպանության նախարարի հրամանով այս հարցը կարգավորել, որը մի քանի անգամ արագացնելու է պետական փորձարկումների տեմպերը»,-ասաց նա:

Չորրորդ՝ հնարավորություն է տրվելու պետական հաստատությանը, որը հիմնական քաղաքականությունը մշակող մարմինն է, հատկապես արտակարգ իրավիճակներում, օգտագործելով պետական գործիքակազմը, ձեռք բերել ռազմական նշանակության հումք, արտադրանք, լրամասեր, բաղադրիչներ, նյութեր, որոնք հետագայում կմատակարարի արդեն մասնավոր հատվածի ռազմաարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին:

Թիվ 1

Recent Posts

Ես ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել. Ալեն Սիմոնյան

Ես ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել, ես շատ դրական եմ վերաբերվում իրեն,…

4 mins ago

Բալայանը Եվրաջասթի նախագահին է հանձնել Համագործակցության մեդալը

Սեպտեմբերի 30-ին ԵՄ ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին։…

12 mins ago

ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 133-ի

ԱՄՆ-ի հարավ-արևելյան նահանգներում անցյալ շաբաթվանից մոլեգնող «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 133-ի։ Սեպտեմբերի 30-ի…

19 mins ago

Ադրբեջանը նոր դեսպան է նշանակել Ռուսաստանում

Ռահման Մուստաֆաևը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ ԱՊԱ գործակալությունը հայտնում…

25 mins ago

Կիևը սեփական զենքով կարող է հարվածել Ռուսաստանի խորքերը․ Միլլեր

Կիևի ռեժիմը կարիք չունի Վաշինգտոնից թույլտվություն խնդրելու Ռուսաստանի տարածքում հեռահար հարվածներ հասցնելու համար, եթե դրանք…

43 mins ago

Նաիրի Զարյան 17-ի գաղտնիքը

«Իրականում Բաբայանը անհաջող փորձ է անում ստեղծելու արցախյան ոչ կառավարական կառույց, որպեսզի Արցախի պետական ինստիտուտները…

50 mins ago