Երկուշաբթի Ստրասբուրգում հաստատվել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի վերջնական օրակարգը, որը կտևի մինչև հոկտեմբերի 4-ը։
81 կողմ, 33 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրակարգում ընդգրկված է հրատապ բանավեճ՝ «Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, օրենքի գերակայության և ժողովրդավարության վատթարացումը» թեմայով:
Օրակարգի քննարկման ժամանակ որոշ անդամներ դեմ են արտահայտվել այդ հարցին անդրադառնալուն։
Վրաստանի ներկայացուցիչ Գիվի Միկանաձեն կասկածի տակ է դրել բանավեճի նպատակահարմարությունը Ադրբեջանի ներկայացուցիչների բացակայության պայմաններում։
Նա առաջարկել է ուղիղ կապ հաստատել «Ադրբեջանի նորընտիր խորհրդարանի» ներկայացուցիչների հետ՝ իրավիճակը քննարկելու համար։
Նրա առաջարկը, սակայն, աջակցություն չի ստացել, և բանավեճն անցկացնելու որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։
2024 թվականի հունվարին կայացած նստաշրջանում ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չեն հաստատվել՝ ԵԽ-ի հանդեպ կառավարության պարտավորությունները չկատարելու և մարդու իրավունքների լուրջ խախտումների պատճառով։
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…
Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…
Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…
Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…