Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։
Հանձնման պաշտոնական արարողությունից հետո նրանք ելույթ կունենան կազմակերպության աշխատակիցների առջև։ Այնուհետև Ռյուտեն իր առաջին ասուլիսը կանցկացնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։
Ըստ լրատվամիջոցների՝ սպասվում է, որ Ռյուտեն կպահպանի Ստոլտենբերգի առաջնահերթությունները դաշինքում։
Խոսքը վերաբերում է Ուկրաինային աջակցությանը, ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերը մեծացնելուն և ԱՄՆ-ին եվրոպական անվտանգության մեջ ներգրավելու խնդրին:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, սակայն «նոր շնչառական ճգնաժամեր չեն նկատվում»,-…
Ռուս հումորիստ Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Եվրամիության կողմից սահմանված նոր պատժամիջոցների ցանկում: Թարմացված ցուցակը հրապարակվել…
ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝…
Թուրքիան մտադիր է շարունակել աշխատանքը Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցերով։ Այս մասին Անկարայում Ռուսաստանի…
Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չեն արտաքին ազդեցության․…