Գլխավոր
26.11.2019

Աննա Հակոբյանն այցելել է ՀՀ ԶՈՒ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը

Աննա Հակոբյանն այցելել է ՀՀ ԶՈՒ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը

 

 

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը››  և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Ճամբարակի զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Վիգեն Սիմոնյանի հետ այցելել են ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը։ Աննա Հակոբյանը շրջել է դիրքով, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ։

‹‹Զինված ուժերը, մեր բանակը ոչ միայն իմ այլև մեր ամբողջ ժողովրդի հոգատարության և ուշադրության ներքո է։ Եվ ես էլ, որպես մեր ժողովրդի մի մասնիկ, ամեն անգամ, երբ հնարավորություն եմ ունենում այցելելու զինվորներին, մեծ սիրով համաձայնվում եմ այդ այցը կատարել։ Ամեն անգամ գալ և կանգնել իրենց կողքին և տեսնել այն պայմանները, որտեղ իրենք ծառայություն են իրականացնում, մեր անվտանգությունն են պահպանում, դա ուժ է տալիս, վստահություն է տալիս։ Մի բան է Երևանում կամ քաղաքում մտածել և զգալ այդ ուժը, ինչը մենք ամեն րոպե զգում ենք, բոլորովին այլ զգացողություն է, երբ դու ունես հնարավորություն լինել այստեղ․ այստեղ մթնոլորտում այլ ոգի կա։ Ինչ վերաբերում է իմ որդուն՝ վստահ եմ, որ ինքը շատ լավ և կարգապահ զինվոր է, մեր բանակին արժանի զինվոր է››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ այն պայմանները, որ տեսել է այցելության ժամանակ շատ ոգևորիչ են և շատ կցանկանա, որ բոլոր դիրքերում զինվորները նման պայմաններում ծառայեն։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ շեշտել է, որ նման այցերը մեծ ոգևորություն են առաջացնում զինվորների շրջանում և դրական ազդեցություն թողնում բարոյահոգեբանական վիճակի վրա։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է