Լրահոս 24/7

Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի «կարմիրը եւ կապույտը»

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Սիգիբան հերքել է տեղեկությունը, որ ապրիլի 15-ին Անկարայում ռուս-ուկրաինական հանդիպում է նախատեսված: «Այդպիսի պայմանավորվածություն չկա»,- հայտարարել է նա:

Մամուլում մինչ այդ տեղեկություն է հայտնվել, որ Թուրքիայի մայրաքաղաքում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները «կքննարկեն Սեւ ծովում առեւտրային նավագնացությունը վերսկսելու հետ կապված տեխնիկական հարցերը»:

Իր հերթին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ գեներալ Քելոգը սոցիալական X հարթակում գրառում է կատարել եւ պարզաբանել, որ բրիտանական Yhe Times պարբերականը խեղաթյուրել է իր հարցազրույցը, ինքը չի ասել, որ Ուկրաինան «պետք է բաժանվի ազդեցության գոտիների»:

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան», հղում անելով Վաշինգտոնի դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ ապրիլի 11-ին Սպիտակ տանը կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում Քելոգը եւ ԱՄՆ նախագահի մյուս հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը «սուր վիճաբանություն են ունեցել»:

Ըստ այդմ, Ուիթկոֆն առաջարկել է, որ Միացյալ Նահանգները պետք է ընդունի ուկրաինական չորս մարզերի՝ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի ռուսաստանապատկանությունը, որպեսզի «պատերազմը կանգ առնի»: Քելոգն, ընդհակառակը, պնդել է, որ հրադադար պետք է հաստատվի զորքերի շփման ներկայիս գծով, իսկ եվրոպական խաղաղապահ ուժերը՝ տեղաբաշխվեն ուկրաինական զորքերի թիկունքում: Քելոգը համարում է, որ տարածքների պատկանելիության հարցը «քաղաքական բանակցությունների առարկա է»:

Վաշինգտոնի դիվանագիտական աղբյուրը «Նյու-Յորք թայմսին» ասել է, որ քննարկման արդյունքներով նախագահ Թրամփը «որոշում չի կայացրել», եւ նրա հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը, Սանկտ-Պետերբուրգում հանդիպելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, «որեւէ հստակ ազդակ չի փոխանցել»:

Այս տեղեկությունը, հավանաբար, իրականությանը մոտ է: Պուտին-Ուիթկոֆ հանդիպումից հետո Կրեմլի խոսնակ Պեսկոպը Պավել Զարուբինին տված հարցազրույցում խոստովանել է, որ ամերիկյան կողմի հետ բանակցությւոններում «սույնրոպեական ճեղքման չպետք է սպասել»: Նա, իհարկե, դա բացատրել է դեմոկրատական վարչակազմի կողմից հարաբերությունները «զրոյական մակարդակի հասցնելու հետ կապված բարդություններով», բայց, երեւում է, առաջիկայում Թրամփ-Պուտին շփումներ նախատեսված չեն:

«Ինչ-որ ժամանակ այդ գագաթաժողովը կկայանա, եւ մենք ներկայումս աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Պեսկովը:

«Ինչ-որ ժամանակ» ասվածը շատ անորոշ հասկացություն է: ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումն, իհարկե, կազմակերպչական եւ այլ, այդ թվում՝ տեխնիկական, բնույթի հսկայական աշխատանք է պահանջում, բայց ամեն ինչ կախված է սկզբունքային պայմանավորվածություններից: Եթե Ուկրաինան եւ Ռուսաստանը պատրաստ չեն քննարկել անգամ առեւտրային նավագնացության հետ կապված տեխնիկական հարցերը, ապա պարզ է, թե որքան հակոտնյա են տարածքների պատկանելիության հարցում դիրքորոշումները:

Հավանաբար քաղաքական այդ «ստագնացիայով» է պայմանավորված, որ Ռուսաստանն ապրիլի 13-ին հրթիռակոծել է Սումին, իսկ Խերսոնը եւ Օդեսան ենթարկվել են ԱԹՍ-երի հարձակման: Սումիի հրթիռակոծման հետեւանքով զոհվել է 34 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու երախա, ավելի քան 100 մարդ վիրավորվել է: Այդ առթիվ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն թեեւ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, բայց թույլ է տվել ձեւակերպել, որ «դա այն ողբերգությունն է, որ նախագահ Թրամփը փորձում է կանխել»: Դա, ըստ էության, կարելի է հասկանալ որպես Կիեւի հասցեին ոչ միայն կշտամբանք, այլեւ՝ սպառնալիք, որ նման հրթիռակոծումները կարող են կրկնվել:

Արդյոք Ուկրաինան վերջին պահին հրաժարվե՞լ է Անկարայում Ռուսաստանի հետ բանակցությունից, եւ Մոսկվան այդ պատճառով է բարբարոսական հրթիռակոծման ենթարկել Սումին, թե Վլադիմիր Պուտինն այդ բոլոր առումներով անմարդկային քայլին է դիմել, որպեսզի Վաշինգտոնը Կիեւի նկատմամբ հավելյալ ճնշու՞մ գործադրի: Եթե պայմանականություններից վերացարկվենք, ապա պետք է արձանագրենք, որ ստեղծված փակուղային իրավիճակում ավելի շատ Թրամփն ունի Պուտինի աջակցության կարիքը: Իսկ դա կարող է մի դրսեւորում ունենալ՝ Ուկրաինայի դեմ ռազմական մեքենայի ամբողջ թափով գործարկումը: Միայն այդ, լիակատար կապիտուլյացիայի սպառնալիքի դեպքում, Կիեւը կհամաձայնի «ամեն գնով կրակի դադարեցման»: Թրամփը եւ Պուտինը համաձայնեցրե՞լ են այդ սցենարը: Ամերիկյան «ուղեղային կենտրոններից» մեկը հրապարակել է «նոր աշխարհակարգի քարտեզը», որտեղ Եվրոպան ներկված է կարմիր՝ իբրեւ Ռուսաստանի ազդեցության գոտի: Իսկ Հյուսիսային Ամերիկան եւ Գրենլանդիան կապույտ՝ ամերիկյան գույն ունեն:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Ապրիլի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի հետ։…

9 hours ago

Եվրոպայի առաջնությունում հայ սամբիստները ևս 2 բրոնզե մեդալ են նվաճել

Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել: Այս մասին հայտնում է…

9 hours ago

Մենք պատրաստ ենք. նոր առաջարկները Թրամփի սեղանին են. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ տարածքային հարցերի վերաբերյալ փաստաթուղթ…

9 hours ago

ԵԽ մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։ ԵԽ…

10 hours ago

Ես այս երկրի ամենազրպարտված պաշտոնյաներից մեկն եմ. Սարգսյան

Միգուցե հարցը հասունացած չէր, հիմա հասունացած է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց…

10 hours ago

Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։ «Հայաստանը դուրս…

11 hours ago