Լրահոս 24/7

Հութիները թևավոր հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Եմենի հութի ապստամբները թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել Իսրայելի ռազմական օբյեկտներին, չորեքշաբթի ասել է շարժման խոսնակ, գեներալ Յահյա Սարին և հավելել, որ հրթիռները հաջողությամբ հասել են իրենց թիրախներին։

Հութիների խոսնակը նշել է, որ աջակցում է իրանական հարվածին Իսրայելին։

Նա նաև հայտնել է «Իսրայելի դեմ համատեղ ռազմական գործողություններին մասնակցելու իր պատրաստակամությունը»։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում շարունակում է լարված մնալ։ Իսրայելի ռազմաօդային ուժերը չորեքշաբթի կրկին հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային ծայրամասերին, հաղորդում է լիբանանյան LBCI հեռուստաալիքը։

Ըստ տեղեկությունների՝ հարվածը հասցվել է Ալ-Շուվեյֆաթ քաղաքի մերձակայքում, որը գտնվում է Բեյրութի միջազգային օդանավակայանից դեպի արևելք։ Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։

Միևնույն ժամանակ, LBCI-ի աղբյուրները հայտնել են, որ «Հըզբոլլահի» էլիտար ստորաբաժանումը՝ «ալ-Հաջ Ռադվանի» ուժերը, դարանակալել են իսրայելական զորքերին, երբ վերջինները փորձել են ներթափանցել Օդայսե քաղաք:

Մոտ տարածության վրա տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո իսրայելցի զինվորականները նահանջել են՝ տանելով իրենց վիրավորներին։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են այլընտրանքային հումքի ձեռքբերման հեռանկարները

Հոկտեմբերի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակի շրջանակներում ընդունել է ադամանդագործության…

10 mins ago

Ադրբեջանն այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելուն․ վարչապետ

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին․ «Էն, որ Ադրբեջանը…

21 mins ago

Մենք պետություն ունենալու շանս ենք ստացել. Փաշինյան

Ղարաբաղի հարցը հենց իր էության մեջ թոկի ձևով, Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել…

27 mins ago

Վարչապետը մեկնաբանել է ՄԱԿ-ում իր ելույթը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթին, որտեղ կոչ…

32 mins ago

Նախագահն իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռի նորանշանակ նվիրակին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի նորանշանակ առաքելական նվիրակ Անտե…

46 mins ago

Fastex-ը մասնակցել է Սինգապուրում կայացած Token2049 միջոցառմանը

Ս․թ․ սեպտեմբերի 18-19-ը Ֆասթեքսը մասնակցել է Սինգապուրում անցկացվող Token2049 միջոցառմանը, որը կրիպտոակտիվների և համընդհանուր Web3…

54 mins ago