Լրահոս 24/7

Բիոմետրիկ անձնագիրը հարաբերում է այլ պետությունների հետ. Սարգսյան

Մասնավոր ընկերությունները կարող են մասնակցել կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման մրցույթին. կառավարության նիստում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ հայտատուները հնարավորություն ունեն դիմել մինչև հունվարի 10-ը, իսկ կառավարությունն 80 օրում կամփոփի գնահատման պրոցեսը։

«2025թ. մարտի վերջին կունենանք հաստատված հաղթող ընկերություն՝ ըստ ներկայացված առաջարկների, և կտանք ժամանակահատված, որ ներդնի ենթակառուցվածքը և սկսի արտադրությունը»,- ասել է նա։

Սարգսյանի խոսքով՝ բիոմետրիկ անձնագիրը ենթադրում է անձի նույնականացման բարձր ստանդարտ և հարաբերում այլ պետությունների հետ.

«Շատ հաճախ, թե այս դահլիճում գտնվող անձինք, թե մյուս քաղաքացիներն, օդանավակայաններում այնպիսի խնդիրների են բախվում, որ թույլ չի տալիս արագ անցնել սահմանային անցակետերը, և այս նոր համակարգը, բիոմետրիկ տվյալների հավաքագրման ու համադրման արդյունքում, թույլ կտա կրճատել հերթերը, որ լինում են օդանավակայաններում»,- ասել է նա։

Ըստ Սարգսյանի՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման նախադրյալներից մեկն էլ այդ համակարգի ներդրումն է.

«Այս ճանապարհով գնալու պայմաններում կկարողանանք երաշխավորել բարձր բիոմետրիկ տվյալների անվտանգություն, կեղծիքների հստակ բացահայտում, եթե կան այդպիսիք, և, ի վերջո, ապահովել սահուն անցումը սահմանային անցման կետերով»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Արցախի ԱԺ նախկին նախագահին «դեղին քարտ են ցույց տվել» Հայաստանի նախագահի եւ ԱԺ նախագահի հետ շփվելու համար

Լրատվամիջոցներից մեկը գրում է, որ սեպտեմբերի 27-ին Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Թովմասյանը Եռաբլուրում…

3 mins ago

ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ

Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի…

19 mins ago

ՀՀ-ի և Բելառուսի գլխավոր դատախազներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած…

49 mins ago

23 անհայտ կորածի ընտանիք կշարունակի ֆինանսական աջակցություն ստանալ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ…

59 mins ago

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը Կևում է

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Գլխավոր քարտուղար դառնալուց հետո…

1 hour ago

Կարևորվել է «Նաիրիտ գործարանում» քիմիական նյութերի անվտանգ կառավարումը

Հոկտեմբերի 2-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ…

1 hour ago