Հասարակություն

Արցախի ԱԺ նախկին նախագահին «դեղին քարտ են ցույց տվել» Հայաստանի նախագահի եւ ԱԺ նախագահի հետ շփվելու համար

Լրատվամիջոցներից մեկը գրում է, որ սեպտեմբերի 27-ին Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Թովմասյանը Եռաբլուրում շփվել է նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, իսկ հետո լրագրողների մոտ «արդարացել, որ իրեն հարցրել են առողջական վիճակի մասին, քանի որ վերջերս ծանր վիրահատություն է տարել»: Ըստ այդմ, Թովմասյանն արժանացել է «Ազատ հայրենիք» կուսակցության խիստ նկատողությանը, թե ինչպես է կարողացել «բարեւել այն անձանց, ում պատճառով մնացել է անտուն»: Նրան «խստիվ արգելվել է այսուհետեւ որեւէ կապ ունենալ նախագահ Վահանգն Խաչատուրյանի եւ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ, եթե իր համար թանկ է Արցախը հանձնողների ձեռքը չսեղմելու սկզբունքը»: Արթուր Թովմասյանը, ի տարբերություն Ստեփանակերտի նորաթուխ «ազգային-հեղափոխականների»՝ քաղաքականության նորելուկ չէ: Նա ԼՂՀ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրել է նաեւ 1995-97 թվականներին եւ, թերեւս, Վահագն Խաչատուրյանը նրան գիտի այդ ժամանակներից: Ոչ ոք իրավասու չէ մարդուն արգելել, որ բարեւի եւ մի քանի բառ փոխանակի երեսուն տարվա ծանոթ քաղաքական-պետական գործչի հետ: Նման պահանջն ուղղակի վայրենություն է: Բայց ավելի արտառոց է այն, որ Ստեփանակերտի քաղէլիտայի ներկայացուցիչներն անընդհատ տարփողում են, որ Հայաստանի իշխանություններն իրենց չեն ընունում, շփումներ չեն հաստատում: Սեպտեմբերի 27-ին Եռաբլուրում Վահագան Խաչատուրյան-Ալեն Սիմոնյան-Արթուր Թովմասյան շփումը չէ՞ր կարող ավելի լայնաֆորմատ, թեեւ՝ ոչ պաշտոնական, բայց գործնական հանդիպման սկիզբ դառնալ: Իսկ գուցե այդ հնարավորությունը ձախողելու համա՞ր է, որ Արթուր Թովմասյանին «դեղին քարտ են ցույց տվել»: Այսինքն, պատրաստվում են նրան «Ազատ հայրենիք» կուսակցությունից հեռացնե՞լ: Արթուր Թովմասյանն, իհարկե, քաղաքականության գուրու չէ, ոչ էլ՝ «ճերմակաթեւ հրեշտակ»: Նրան կարելի է հարյուրավոր անհարմար հարցեր ներկաայցնել, բայց կոնկրետ այս դեպքում ոչ թե «Ազատ հայրենիքն» է նրան զարդարել եւ զարդարում, այլ՝ ընդհակառակը: Կիսագողական այդ խմբակում եթե քաղաքական երկու-երեք դեմք մնացել է, մեկը հաստատ Արթուր Թովմասյանն է: Նա այդ կուսակցության հիմնադիրներից է:

Թիվ 1

Recent Posts

Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ…

10 mins ago

Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

12 mins ago

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

47 mins ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

51 mins ago

Քարաթափումից պաշտպանելու համար պատեր են կառուցվում

Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ ճանապարհի ժայռային հատվածներում երթևեկելի մասը քարաթափումից պաշտպանելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով…

1 hour ago

«Տեղի ունեցող իրադարձությունները մտահոգության մեծ տեղ են տալիս». նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին։ «Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,…

2 hours ago