Լրահոս 24/7

300 մլն դրամ` աղետի գոտում տուժած տնտեսվարողների աջակցությանը

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին։

«Լոռու և Տավուշի մարզերի տուժած տնտեսվարողների շրջանակը և պատճառված վնասներն այս ընթացքում գույքագրվել են արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի կողմից, և տեղումների հետևանքով վնասներ կրած տնտեսվարողների ցանկերը ներկայացվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, տնտեսվարողների տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն էլ ներկայացվել է ՊԵԿ-ի կողմից։

Իսկ վնասի չափի վերաբերյալ տեղեկատվությունը մեզ ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեն, ըստ որի՝ առանձնացրել էինք տնտեսվարողների կրած վնասների երեք մակարդակ՝ ցածր, միջին և բարձր»,- ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Սույն նախագծով առաջարկում ենք էկոնոմիկայի նախարարության ծրագրերից գիտելիքահենք նորարարական տնտեսությանը և փոքր ու միջին ձեռարկատիրության աջակցության ծրագրում ավելացնել նոր միջոցառում, այն է՝ ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում տնտեսվարողներին աջակցության տրամադրման ծրագիր, որի իրականացման համար հատկացնել 300 մլն ՀՀ դրամ։

300 մլն դրամ բյուջեն հավասարաչափ բաշխվում է 3-րդ և 4-րդ եռամսյակների միջև, իսկ շահառուների պլանավորվող թիվը կազմում է շուրջ 150»,- նշեց նա։

Թիվ 1

Recent Posts

Արցախի ԱԺ նախկին նախագահին «դեղին քարտ են ցույց տվել» Հայաստանի նախագահի եւ ԱԺ նախագահի հետ շփվելու համար

Լրատվամիջոցներից մեկը գրում է, որ սեպտեմբերի 27-ին Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Թովմասյանը Եռաբլուրում…

4 mins ago

ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ

Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի…

21 mins ago

ՀՀ-ի և Բելառուսի գլխավոր դատախազներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած…

50 mins ago

23 անհայտ կորածի ընտանիք կշարունակի ֆինանսական աջակցություն ստանալ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ…

1 hour ago

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը Կևում է

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Գլխավոր քարտուղար դառնալուց հետո…

1 hour ago

Կարևորվել է «Նաիրիտ գործարանում» քիմիական նյութերի անվտանգ կառավարումը

Հոկտեմբերի 2-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ…

2 hours ago