Հասարակություն

Պարտքը հատուցմամբ է գեղեցիկ. Աթանեսյան

Բելառուսն Ադրբեջանից ռազմական օգնության է սպասում Ադրբեջանի վարչապետ Ասադովը գտնվում է Մինսկում: Այդ այցի օրակարգի եւ ժամանակացույցի մասին կողմերը պաշտոնական տեղեկատվություն չեն տարածել: Ասադովի ուղեւորության հիմնական նպատակի մասին կարելի է ենթադրել փաստից, որ վերջերս Բաքվում անցկացված սպառազինությունների «միջազգային» ցուցահանդեսին ներկա է գտնվել Բելառուսի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը: Ադրբեջանի վարչապետի հետ հանդիպմանը Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը ժամանակին Ադրբեջանին միշտ օգնություն է ցուցաբերել, եւ ինքը հույս ունի, որ Ադրբեջանը փոխադարձ օգնություն կցուցաբերի: Բելառուսը, ինչպես իրազեկ աղբյուրներն են պնդում, զինանոցի մեծագույն մասը տրամադրել է Ռուսաստանին եւ ներկայումս սպառազինությունների սուր կարիք ունի: Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանի շուրջ «հազար անուն սպառազինություն եւ զինամթերք է արտադրում»: Բաց աղբյուրներից հայտնի է, որ Ադրբեջանի ռազմա-արդյունաբերական համալիրը Թուրքիայի տեխնիկական եւ տեխնոլոգիական աջակցությամբ յուրացրել է 155մմ. Տրամաչափի հրետանային արկերի արտադրությունը: Այդ զինամթերքի սուր կարիք ունի նաեւ Ռուսաստանը, որ ստիպված է Հյուսիսային Կորեայից հրետանային ռազմամթերք գնել այն պաշարներից, որ ժամանակին Խորհրդային Միությունն է մատակարարել «ժողովրդա-դեմոկրատական» Կորեային: Ադրբեջանը կարող է Բելառուսին ռազմամթերք եւ սպառազինություններ մատակարարել, քանի որ կողմերն ունեն ռազմական համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագիր, իսկ թե հետագայում դրանք որտե՞ղ կհայտնվեն՝ արդեն կլինի Լուկաշենկայի հոգսը: Բայց այդ դեպքում Ադրբեջանը կվերածվի Ուկրաինայի դեմ պատերազմին փաստացի Ռուսաստանի կողմից մասնակցի: Իսկ դա քաղաքական հետեւանքներ անպայման կունենա:

Թիվ 1

Recent Posts

Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի…

1 hour ago

Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճն այսուհետև ունի…

1 hour ago

Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ…

2 hours ago

Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

2 hours ago

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

3 hours ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

3 hours ago