Հայաստանի տարածքում ԵՄ առաքելության տեղակայումը սահմանին սրում է իրավիճակը․ այս մասին Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևն ասել է այցով Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի հետ հանդիպմանը:
Գլխավոր շտաբի պետը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի տարածքում պայմանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գտնվող որոշ երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զինելը հանգեցրել են Հայաստանում ռևանշիստական ուժերի ակտիվացմանը, խոչընդոտներ են առաջացրել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին և խոչընդոտում են խաղաղ գործընթացը՝ սրելով իրավիճակը Հարավային Կովկասում:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրենը օրեր առաջ նաև Հայաստան էր այցելել և հանդիպել ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հետ։
Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…