Հասարակություն

«Շատ լավ կլիներ, եթե Վրաստանը վերադառնար մեր ընտանիք». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում կայացած գագաթնաժողովում հայտարարել է, որ կցանկանար վերականգնել «ԱՊՀ ընտանիքն»՝ իր նախկին կազմով․

«Շատ լավ կլիներ, եթե մեր ընտանիք վերադառնար Վրաստանը, վերսկսեր իր լիարժեք մասնակցությունը Մոլդովան, ուշքի գային Ուկրաինայի իշխանությունները, որոնց բնականոն կյանքի վերականգնմանը մենք ստիպված կլինենք մասնակցել։ Ես միանգամայն համոզված եմ, որ այդպես էլ կլինի, պարզապես ժամանակի հարց է», – Լուկաշենկոյի խոսքը մեջբերել է «Բելտա» գործակալությունը։

Լուկաշենկոն ընդգծել է, որ երկրները պետք է փայփայեն այն, ինչ ունեն․

«Բոլոր նրանք, ովքեր չեն կտրվել մեր համագործակցությունից, այսօր արժանապատիվ արդյունքներ են ցույց տալիս։ Չեն կորցրել իրենց երկրի կառավարումը, մնում են միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտներ», – ասել է նա։

Ավելի վաղ Լուկաշենկոն ասել էր, որ Վրաստանում «կուշտ են արևմտյան խոստումներից» և ցանկանում են վերադառնալ ԱՊՀ շուկա. «Որովհետև ոչ ոք ձեզ ոչ կաթով, ոչ մսով, ոչ գինիով չի թողնի իր շուկաներ»:

Նա նաև հայտարարել է, որ Վրաստանն «արդեն հեռու է գնացել» հետխորհրդային մյուս երկրներից. այստեղ երիտասարդներն ավելի հաճախ են խոսում անգլերեն, քան ռուսերեն:

Թիվ 1

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

4 hours ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

8 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

8 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

9 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

9 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

9 hours ago