Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցուց շուրջ 300 հազար դրամ են գողացել։ Անհայտ անձը եկեղեցի է մտել բաց պատուհանից և, կոտրելով գանձանակը, գողություն արել։
Radar Armenia-ն քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ի գիշերը։
«Գողությունը կատարվել է եկեղեցու գանձանակից, նախնական տվյալներով՝ գողացել են շուրջ 300 հազար դրամ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Նախնական տվյալներով՝ հանցավոր(ներ)ը եկեղեցի մուտք են գործել և հեռացել պատուհանով»,- ասացին ՔԿ-ից։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու և հանցագործություն կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…