Լրահոս 24/7
09.10.2024

Ֆասթ Բանկը WCIT 2024/DigiTec-ում  և DigiTec-ում ներկայացրել է իր թվային նորարարությունները

Ֆասթ Բանկը WCIT 2024/DigiTec-ում  և DigiTec-ում ներկայացրել է իր թվային նորարարությունները

Հայաստանը երկրորդ անգամ հյուրընկալեց նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին՝ WCIT 2024/DigiTec-ինՖասթ Բանկը WCIT 2024/DigiTec-ի բանկային գործընկերն էր և DigiTec-ի ֆինտեք հովանավորը: Տարածաշրջանի տեխնո իրադարձության մեկնարկն ազդարարվեց Ֆասթ Բանկի և Fastex-ի կողմից յուրահատուկ նվերով երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին․ Ֆասթ Բանկի և Ֆասթեքսի հատուկ հրավերով Հայաստան էր ժամանել համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։ Հանրապետության հրապարակում բացառիկ համերգային ծրագրով ելույթ ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ առցանց ռեժիմում արհեստական բանականության կողմից ինտեգրված երաժշտությամբ: Երեկոյի երկրորդ հատվածում շքեղ երաժշտական շոուով հանդես եկավ  Ջեյսոն Դերուլոն։

Ֆասթ Բանկը ներկայացավ այցելուներին առանձին տաղավարներով ինչպե՛ս մարզահամերգային համալիրում ընթացող WCIT 2024/DigiTec համաժողովին, այնպե՛ս էլ «Մերիդիան» էքսպոկենտրոնում՝ Դիջիթեք ցուցահանդեսին: Չորս օր շարունակ Բանկն այցելուներին ներկայացրեց իր թվային նորարարական պրոդուկտները՝ հոկտեմբերի 1-ից թողարկված նոր ԱԿՆքարտերը, Temp անգրավ բիզնես վարկը, տարածաշրջանում եզակի, ամբողջությամբ ավտոմատացված պահատուփերի ծառայությունները և այլն։ Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանի խոսքով ՝ այս տարի միջոցառումն ավելի մասշտաբային էր․ «Ֆասթ Բանկը 2-րդ տարին է արդեն մասնակցում է Դիջիթեք տեխնոլոգիական էքսպոյին և այս տարի այն ավելի մասշտաբային է, քանի որ զուգորդվել է  WCIT համաժողովի հետ: Այս տարվա մասնակցությունը մեզ համար կարևոր է նրանով, որ Ֆասթ բրենդը տոնել է իր 30-ամյակը, ինչպես նաև մենք այս տարվա հոկտեմբերի 1-ից թողարկել ենք և գործարկել ենք մեր առաջին քարտային պրոդուկտները», – նշել է Գարեգին Դարբինյանը:

Բանկի տաղավարները ցուցահանդեսի բոլոր օրերին մարդաշատ էին՝ լի հետաքրքրաշարժ քուիզներով և անակնկալներով։ Նշենք, որ Ֆասթ Բանկը ստեղծել է հայերեն խոսքը տեքստի վերածող  (Speech to text) մոդելը: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեցան տեղում փորձարկելու մոդելը և տեսնելու դրա հնարավորությունները։ Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրեն Արթուր Հարությունյանը նշեց, որ այս հարթակը շատ կարևոր է ընկերության նվաճումներն ու նորարարությունները ներկայացնելու համար. «Այս կարևոր հարթակը հնարավորություն ընձեռեց մեզ ներկայացնել մեր թվային նվաճումները: Ֆասթ Բանկը միտված է դառնալ թվային բանկ և այդ կոնտեքստում մենք ներկայացրինք նոր թողարկված  հայերեն խոսքը տեքստի վերածող մոդելը, որը ձևավորվել է Ֆասթ Բանկի կողմից ստեղծված «Խոսափող» հավելվածի տվյալների հիման վրա», – եզրափակեց Արթուր Հարությունյանը:

Լրահոս
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր