Լրահոս 24/7
30.09.2024

«Ընտանիքով կառուցում ենք մի աշխարհ, որտեղ մարդիկ գալիս և բավականին լավ են զգում իրենց»,-Դ․ Հովհաննիսյան

«Ընտանիքով կառուցում ենք մի աշխարհ, որտեղ մարդիկ գալիս և բավականին լավ են զգում իրենց»,-Դ․ Հովհաննիսյան

Ոսկեվազի հիմնադիր Դավիթ Հովհաննիսյանը Armhoreca-ին պատմել է գինեգործարանի պատմությունը, ներկայացրել նրա յուրահատկություններն ու փիլիսոփայությունը։

-Ինչը Ձեզ ոգեշնչեց ստեղծելու Ոսկեվազ գինեգործարանը։

-1997 թվականին գործով եկել էի Հայաստան և ինձ առաջարկվեց երեք գործարան գնել․ դա կոչվում էր «Խերես միավորում»-Աշտարակ-Օշական-Ոսկեվազ։ Միանգամից միտք առաջացավ, որ ինչո՞ւ ոչ, մենք Ռուսաստանում վաճառում ենք տարբեր երկրների գինիներ, խմիչքներ, հիմա կունենանք մեր հայկական արտադրանքը, այստեղ կարտադրենք, այնտեղ կվաճառենք, ու ես շատ արագ որոշումով մնացի Հայաստանում, որից հետո ընտանիքս տեղափոխվեց այստեղ, և 1997 թվականից մինչ օրս խորանալով՝ զբաղվում ենք գինեգործությունով։

-Եթե փորձեք Ոսկեվազը և նրա փիլիսոփայությունը ներկայացնեք մեկ նախադասությամբ՝ ո՞րը կլինի այդ նախադասությունը։

-Սեր դեպի գործ, որը որոշել ես անել կյանքում, և անես այնպես, որ նա լինի հաճելի ոչ միայն քեզ համար, այլ բոլորի համար։ Գինեգործությունը հրաշք մասնագիտություն է, էմոցիաները որը տալիս է այս ոլորտը՝ շատ հզոր են, և մեզ համար մեծ հաճույք է, մենք գինեգործությունն արվեստի հետ ենք կարողացել ներկայացնենք, և ինչպես տեսնում եք՝ բավականին լավ է ստացվել։ Ընդգրկված են ընտանիքի բոլոր անդամները․ ավագ եղբայրս, ով զբաղվում է այս ամենի դիզայնով, կատարում է մանրաքանդակներ, և փոքր եղբայրս, որն անում է փայտի երկաթի քարի աշխատանքները։ Նա ոսկերիչ է, և իր այդ մասնագիտությունն օգտագործում է մեր այս գաղափարի մեջ։ Ընտանիքով կառուցում ենք մի աշխարհ, որտեղ մարդիկ գալիս են և բավականին լավ են զգում իրենց։

-Պատմեք մեզ առաջին բերքից գործարանում արտադրված առաջին գինու մասին․ ինչպիսի՞ զգացողություն էր, երբ այն դուրս եկավ շուկա։ -Սա ասեմ, որ Հայաստանում ամենաթանկ գնված գործարանն է եղել և 1997 թվականին նման գումարներ մարդիկ չէին մտածում ինչ-որ մի բանի համար վճարել։ Իսկ գործարանը կանգնեցված էր, չէր աշխատում, մթերում չէր անում։ Մենք առաջին տարին որոշեցինք մթերում չանենք, որպեսզի սարքավորումները կարգի բերենք և պատրաստվենք հաջորդ տարվա նորմալ մթերմանը։ Այն խաղողագործները, ովքեր Արագածոտն մարզից էին, գնացել էին Արմավիր և մեծ հերթ էր գոյացել։ Այնտեղի մարզպետը որոշել էր, որ սկզբից ընդունեն իրենց մարզի մեքենաները, հետո նոր տեսնեն եթե հնարավորություն կա՝ մեկ ուրիշ մարզի օգնություն ցուցաբերեն և այդ մեքենաները բոլորը շրջվել, եկել են դեպի Արագածոտնի մարզի մարզպետարան։ Մարզպետը եկավ, ասաց՝ կարո՞ղ եք խաղող մթերել։

Ասացի՝ մենք պատրաստ չենք, ասաց՝ իսկ ինչքա՞ն ժամանակից, ասում եմ մեկ-մեկուկես ամիս է պետք։ Ասում է՝ չէ, խնդրում ենք մի բան արեք։ Մեկ գիշերվա մեջ պատրաստվել ենք մթերման եւ մոտավորապես 400 մեքենա խաղող ենք մթերել։

Ասեմ Ձեզ՝ մոտավորապես 100-120 տոննայի կարգի քացախ ենք մթերել, որովհետև արդեն գինին փչացել էր, բայց այդ մարդկանց դեմքերին որ նայում էիր՝ անհնար էր որևիցե այլ կերպ վերաբերվել խաղը պետք է մթերվեր,ու մենք պատվով դուրս եկանք այդ իրավիճակից։

Հաղորդումն ամբողջությամբ՝

Սկզբնաղբյուր՝ http://armhoreca.am

Լրահոս
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը