Լրահոս 24/7

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Վրաստանի վերաբերյալ բանաձևի նախագծին

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Վրաստանի վերաբերյալ բանաձևի նախագծին։

Բանաձևին կողմ է քվեարկել 495 պատգամավոր, դեմ՝ 73, ձեռնպահ՝ 86:

Նախագիծը կրում է «Վրաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական բազմակարծության սպառնալիքների մասին» խորագիրը։

«Եվրախորհրդարանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր վճռական աջակցությունը վրացի ժողովրդի օրինական եվրոպական ձգտումներին և բարգավաճ ապրելու ձգտմանը՝ ապրելու կոռուպցիայից զերծ երկրում, որը լիովին հարգում է հիմնարար ազատությունները, պաշտպանում մարդու իրավունքները և պայմաններ ապահովում բաց հասարակության և անկախ ԶԼՄ-ների աշխատանքի համար։

Եվրախորհրդարանն ընդգծում է, որ Վրաստանին ԵՄ-ում թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու որոշումը պայմանավորված էր վրացական քաղհասարակության ձեռքբերումներն ու ժողովրդավարական ջանքերը ճանաչելու ցանկությամբ, ինչպես նաև ԵՄ-ին անդամակցելու՝ քաղաքացիների պահանջով։

ԵԽ-ը գնահատում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ջանքերը՝ Վրաստանը ժողովրդավարական և եվրոպամետ զարգացման ուղի վերադարձնելու ուղղությամբ, խստորեն դատապարտում «Վրացական երազանք» կուսակցության ջանքերը՝ անհիմն իմպիչմենտի միջոցով լռեցնելու Վրաստանի նախագահին, դատապարտում է օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը, որն ակտիվ քաղաքականություն է վերադարձել 2023թ. դեկտեմբերի 30-ին, երբ դարձավ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ։

Այդ կուսակցությունը քաղաքական ճգնաժամի պայմաններում փորձում է խաթարել երկրի եվրաինտեգրումը՝ հօգուտ դեպի Ռուսաստան շրջադարձի։

Կրկին կոչ ենք անում ԵՄ խորհրդին և ժողովրդավարական գործընկերներին՝ անհապաղ և նպատակային անհատական պատժամիջոցներ սահմանել Իվանիշվիլիի դեմ՝ Վրաստանում քաղաքական գործընթացի վատթարացման գործում նրա դերի, ինչպես նաև Ռուսաստանին օգուտ բերող այլ գործողությունների համար»,-ասվում է նախագծում։

Թիվ 1

Recent Posts

Հայ հրաձիգները Պերուում մասնակցել են երիտասարդների աշխարհի առաջնությանը

Պերուի մայրաքաղաք Լիմայում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 7-ը կայացել է հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Մրցմանը մասնակցել…

11 mins ago

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար կալանավորվել է հերթափոխի պետը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ…

26 mins ago

«Գազել»-ի վթարի զոհերի թիվն ավելացել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:56-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին…

35 mins ago

Լուկաշենկոն պարգևատրվել է ՌԴ բարձրագույն պետական պարգևով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ՌԴ բարձրագույն պետական ​​պարգևով՝ Սբ. Անդրեաս առաքյալի 1-ին կարգի շքանշանով…

50 mins ago

ՌԴ-ն հայտնել է Կուրսկի մարզում ուկրաինական ուժերից երկու բնակավայր հետ գրավելու մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը Կուրսկի մարզի…

1 hour ago

ԵՄ-ն հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր մեխանիզմի ստեղծմանը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել պատժամիջոցների մեխանիզմի ստեղծմանը, որը կկիրառվի ի պատասխան Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների։…

1 hour ago