Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել երկրի հյուսիսային տարածքներ, չորեքշաբթի հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Վերին Գալիլեայի, Արևմտյան Գալիլեայի և Գոլանի բարձունքների հարավային հատվածներում հնչած ազդանշաններից հետո արձանագրվել է շուրջ 90 հրթիռի արձակում Լիբանանից դեպի Իսրայելի տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ։