Լրահոս 24/7

Պայմանավորվածությունը ռումբի պայթյունի էֆեկտ է ունեցել Ադրբեջանում և ընդդիմության շարքերում

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Եկող տարեսկզբից Իրանի հետ սահմանային անցակետում հսկողությունը Հայաստանի ԱԱԾ-ին անցնելու մասին Պուտին-Փաշինյան պայմանավորվածությունը ռումբի պայթյունի էֆեկտ է ունեցել Ադրբեջանում և հայաստանյան ազգային-հայրենասիրական ընդդիմության շարքերում:

Բաքվի շոկը հասկանալի է. այդ քայլով Ռուսաստանը ճանաչում է Սյունիքի և Իրանի հետ սահմանի նկատմամբ Հայաստանի պետական, ամբողջական իրավազորությունը:

Իսկ հայաստանյան ազգային-հայրենասիրական ընդդիմությունն ինչու՞ է աղմկում: Այսքան տարի խոսում էին Իրանի հետ հարաբերությունների խորացման մասին, բայց պարզվում է՝ դա առանց Ռուսաստանի «հայրական» ներկայության չեն պատկերացնում:

Եվ հնարել են, որ անցակետում կարող են «ամերիկացի խորհրդատուներ» հայտնվել ու զայրացնել Իրանին: Իսկ եթե Իրանը զայրանա՜… Նախ, Հայաստանի սահմանապահ զորքերում ի՞նչ պիտի անեն ամերիկացի խորհրդատուները: Երկրորդ, մենք Նադիր շահի ժամանակներում չենք ապրում, որպեսզի հետախուզական տվյալներ հավաքագրելու համար որևէ երկիր մյուսի սահմանին «աչքեր պահի»:

Եվ, վերջապես, նույն Իրանն ինչու՞ Ադրբեջանի վրա չի զայրանում, երբ իր սահմանից 50 մ հեռավորության վրա Իսրայելը նորագույն տեխնոլոգիաներով գյուղատնտեսական ձեռնարկություններ է հիմնադրում»:

Թիվ 1

Recent Posts

Ռոնալդուն ասել է, որ Նադալը ոգեշնչել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի անհավանական տաղանդը ոգեշնչել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու…

1 min ago

Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ

Կառավարությունը սահմանել է Հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից առցանց կամ այլ հարթակներում հյուրանոցային ծառայությունների գովազդներում…

12 mins ago

Սերգեյ Կոպիրկինը Շիրակի մարզում է

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության…

24 mins ago

Իսրայելը հարված է հասցրել սիրիական Հոմս նահանգի արդյունաբերական գոտուն

Իսրայելը հարվածել է Սիրիայի Հոմս նահանգի Հասիե քաղաքի արդյունաբերական գոտուն: Այս մասին հաղորդում է սիրիական…

33 mins ago

Անահիտ Ավանեսյանն այսօր պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ

Առողջապահության նախարարը լրատվամիջոցների հետ զրույցում կարևորել է հատկապես ռիսկի խմբում գտնվող անձանց պատվաստումները և սեփական…

42 mins ago

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Քանի որ միաժամանակ անասելի շատ զանգեր…

51 mins ago