Լրահոս 24/7

Պուտինը ստորագրել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հրաժարականը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հրաժարականը։

Նա նաև ազատվել է Վաշինգտոնում Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Ռուսաստանի մշտական դիտորդի պարտականություններից:

Անտոնովն արդեն վերադարձել է Ռուսաստան։ ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպան դեռ չի նշանակվել։

Անտոնովը 69 տարեկան է, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը գլխավորել է 2017 թվականից։ Այն մասին, որ նա մոտ ապագայում կարող է ավարտել իր աշխատանքը որպես դեսպան, ԶԼՄ-ները հայտնել էին հուլիսի սկզբին։

Անտոնովը ղեկավարում էր դիվանագիտական առաքելությունը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունների ֆոնին։ 2017թ. ԱՄՆ-ն փակեց Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը:

2018թ. Սիեթլում հյուպատոսությունը դադարեցրեց աշխատանքը։ Ռուսական դիվանագիտական առաքելությունների աշխատանքի սահմանափակումները սահմանվել էին ԱՄՆ-ի ներքին գործերին Մոսկվայի միջամտության կասկածների պատճառով։

Թիվ 1

Recent Posts

Հայաստանը կլիմայական ռիսկերը կառավարելու պատասխանատու վերաբերմունք ունի

Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է ԱՍԳ (Ազգային մակարդակով սահմանված գործողություններ) գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրենի…

3 mins ago

Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ընդլայնում է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի…

6 mins ago

Վճարի՛ր անկանխիկ, խուսափի՛ր հերթերից՝ վճարելով ավելի ցածր միջնորդավճար. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում մեկնարկած թվայնացման գործընթացի արդյունքում ՆԳՆ հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների…

7 mins ago

Կոպիրկինը Շիրակի մարզում է

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության…

11 mins ago

Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ վերլուծություն կիրականացվի

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում անձնական տվյալների…

26 mins ago

40+10 հազար դրամ աջակցության շահառուների ցանկն ընդլայնվել է

ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական…

28 mins ago