Լրահոս 24/7
10.10.2024

Հայաստանը կլիմայական ռիսկերը կառավարելու պատասխանատու վերաբերմունք ունի

Հայաստանը կլիմայական ռիսկերը կառավարելու պատասխանատու վերաբերմունք ունի

Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է ԱՍԳ (Ազգային մակարդակով սահմանված գործողություններ) գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրենի գլխավորած պատվիրակությանը։

2023 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28) մասնակցության շրջանակում նախարար Հակոբ Սիմիդյանը երկկողմ հանդիպում էր ունեցել ԱՍԳ գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրեն Պաբլո Վիեյրայի հետ և վերջինիս հրավիրել Հայաստան։

Հրավերի շրջանակում ԱՍԳ գործընկերության աջակցման գրասենյակի պատվիրակությունը ժամանել է Հայաստան։

Հիշեցնենք, որ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» (ԱՍԳ) արդյունավետ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը միացել է ԱՍԳ գործընկերությանը 2018 թվականի օգոստոսին:

Շրջակա միջավայրի և էկոնոմիկայի նախարարությունները նշանակվել են որպես համակարգող մարմիններ, իսկ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ աջակցող գործընկեր։

ԱՍԳ գործընկերությունը միավորում է ավելի քան 200 անդամի, այդ թվում՝ ավելի քան 115 զարգացած և զարգացող երկրի և ավելի քան 80 հաստատության՝ մշակելու և իրականացնելու կլիմայական հավակնոտ քաղաքականություններ և ծրագրեր՝ հասնելու Փարիզի համաձայնագրի և Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ):

Ողջունելով գործընկերներին նախարար Հակոբ Սիմիդյանը բարձր է գնահատել ԱՍԳ գործընկերության աջակցման գրասենյակի աշխատանքը զարգացած երկրների հետ և հույս հայտնել, որ այս այցը հիանալի հնարավորություն կծառայի՝ գնահատելու կլիմայական օրակարգում Հայաստանի Հանրապետության իրականացրած քայլերը և օժանդակելու դրանք առավել արդյունավետ դարձնելուն․ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնած պարտավորությունների առումով կլիմայական ռիսկերի արդյունավետ կառավարման տեսանկյունից պատասխանատու վերաբերմունք ունի և մենք իսկապես մեծ ցանկություն ունենք առավել արդյունավետ դարձնել մեր գործողությունները»,-նշել է նախարարը։

Պաբլո Վիեյրան իր հերթին կարևորել է այցը՝ երկրի կարիքների գնահատման տեսանկյունից․ «Նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ ցածր ածխածնային ռազմավարության հաստատման համար, ինչպես նաև կարևորել Հայաստանի ձեռքբերումներն առաջիկա ԱՍԳ-ի մասով, ինչպես նաև կլիմայական նոր օրենքի մշակման աշխատանքներում։ Այդ բոլոր ուղղություններով ԱՍԳ գործընկերության աջակցման գրասենյակը պատրաստակամ է օժանդակել երկրին»։

Հանդիպման ավարտին գործընկերներն անդրադարձել են հոկտեմբերի 11-ին նախատեսված Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) 3.0-ին ընդառաջ ԱՍԳ իրականացման առաջընթացի ամփոփման և «ԱՍԳ գործընկերների աջակցության համակարգման պլանի» պաշտոնական շնորհանդեսի կազմակերպչական աշխատանքներին։

Լրահոս
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր