Լրահոս 24/7
10.10.2024

Ինչի՞ է սպասում Էրդողանը. Աթանեսյան

Ինչի՞ է սպասում Էրդողանը. Աթանեսյան

Anadolu-ն փոխանցում է սոցիալական X հարթակում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի գրառումը, որ Լիբանան մարդասիրական օգնություն հասցրած նավերը Բեյրութից շարժվում են դեպի Մերսին: Նրանք Լիբանանից հայրենիք են տեղափոխում Թուրքիայի ավելի քան 2000 քաղաքացիների:

Նախօրերին նախագահ Էրդողանը հրավիրել է իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստ: Թուրքական մամուլը բավական ընդարձակ մեջբերումներ է ներկայացնում: Աչքի է զարնում մի շատ էական հանգամանք. Էրդողանը Գազայում եւ Լիբանանի հարավում Իսրայելի գործողությունները դատապարտելիս հիմնականում գործածում է, այպես ասած՝ «բարոյախոսական» բառապաշար: Նա, օրինակ, համարում է, որ պատմությունը կդատի ԱՄՆ կոնգրեսականներին, որ Իսրայելի վարչապետին դիմավորել են հոտնկայս եւ ծափողջույններով:

Էրդողանը շուրջ քառորդ դար է՝ Թուրքիայի առաջնորդն է, ունի պրագմատիկ քաղաքական գործչի համարում, եւ երբ Իսրայելի հետ դիմակայության «կարմիր գիծ» է սահմանում թուրքական տարածքում «սիոնիստների ցանկացած գործողության կանխումը»- պետք է ենթադրել, որ Մերձավոր Արեւելլքում շատ արմատական զարգացումներ են, եւ Անկարան դրանց դիմագրավելու կամ ռեսուրս, կամ քաղաքական կամք չունի: Կամ էլ ընտրել է «գետին չհասած չբոբկանալու» մարտավարություն եւ սպասում է մի X ժամի: ՀԱՄԱՍ-ի եւ «Հեզբոլլայի» դեմ Իսրայելի պատերազմը Թուրքիային ստիպել է առկախել Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «հակաահաբեկչական ռազմագործողությունը»: Խնդիրներ են առաջացել Իրանի եւ Իրաքի հետ հարաբերություններում, չի հաջողվում համաձայնության գալ Սիրիայի նախագահի հետ: Երեւում է, Էրդողանը մի առանձնակի հաջողության չի հասել նաեւ Նյու-Յորքում, որտեղ հանդիպել է ամերիկյան գործարար շրջանակների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի խորհրդարան են հրավիրվել պաշտպանության եւ արտաքին գործերի նախարար Գյուլերը եւ Ֆիդանը: Նրանք պատգամավորներին ներկայացրել են Մերձավոր Արեւելքի ռազմա-քաղաքական իրավիճակը եւ հնարավոր զարգացումները: Հայտնի չէ, թե քաղաքական ուժերն ինչ տեսակետ են արտահայտել: Իշխող կուսակցության խմբակցության նիստում Էրդողանը քննադատել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզելին, որ «երկրի անվտանգության մասին անպատասխանատու պատկերացում ունի»: Ավելի վաղ Էրդողանը սպառնացել էր, որ ռազմական միջամտություն կցուցաբերի, եթե Իսրայելը «ներխուժի Լիբանան»: Այսօր նա բավարարվում է Բեյրութ մարդասիրական օգնություն հասցնելով եւ Թուրքիայի քաղաքացիներին տարհանելով: Նույնը վերաբերում է Գազային: Էրդողանն, իհարկե, հասկանում է, որ իսրայելա-պաղեստինյան խնդրի լուծումը Թուրքիայի ուժերից վեր է: Նրա հռետորաբանությունը եւ իրական քաղաքականությունը ոչ միայն նույնական չեն, այլեւ շատ հարցերում հակոտնյա են: Ի՞նչ զարգացումների է սպասում Էրդողանը: «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Լիբերմանը համոզված է, որ եթե «Իրանին անհամաչափ ուժեղ հարված հասցվի, գետնի երեսից ջնջվեն նրա միջուկային օբյեկտները, կիբերանվտանգության եւ հրթիռների արտադրության ու կառավարման կենտրոնները, ապա կհաջողվի տարածաշրջանի երկրների հետ անվտանգային լայն կոալիցիա կազմել»: Լիբերմանն ավելացրել է, որ Իսրայելի «իսկական դաշնակիցները սպասում են նման սցենարի»: Նման սպասումներ նաեւ Էրդողա՞նն ունի: Նա Իսրայելի «իսկական դաշնակից» եւ միայն վարչապետ Նաթանյահուի թշնամի՞ն է: Աղբյուրները հայտնում են, որ Իսրայելի վարչապետը Միացյալ Նահանգներին ներկայացրել է «Նոր Մերձավոր Արեւելքի» նախագիծ: Ի՞նչ տեղ ունի այնտեղ Թուրքիան:

Լրահոս
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր