Լրահոս 24/7

«Միլթոն» փոթորիկը Ֆլորիդայում 16 մարդու կյանք է խլել

Ֆլորիդայում սկսել են «Միլթոն» փոթորկի պատճառած ավերածությունների վերացման աշխատանքները։

Փոթորիկն առաջացրել է հեղեղումներ և պտտահողմեր՝ առնվազն 16 մարդու կյանք խլելով։ Նահանգում բազմաթիվ տներ են ավերվել, ծառեր տապալվել, շուրջ 3 միլիոն բաժանորդ զրկվել է էլեկտրական հոսանքից։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։  «Միլթոն»-ի հետևանքները վերացնելու համար կարող են պահանջվել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ։

Ըստ վերլուծաբանների՝ փոթորկի հասցրած վնասն ապահովագրական ընկերությունների համար կարող է արժենալ մինչև 100 միլիարդ դոլար, ինչի հետևանքով 2025 թվականին վերաապահովագրության գները կարող են բարձրանալ։

Սպիտակ տունը խոստացել է կառավարության աջակցությունը տրամադրել տուժածներին։

«Միլթոն» փոթորկից երկու շաբաթ առաջ Ֆլորիդա նահանգին էր հարվածել «Հելեն» փոթորիկը։ ԱՄՆ-ի հարավ-արևմտյան վեց նահանգներում «Հելեն»-ն առնվազն 232 մարդու կյանք է խլել։ 

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել

Ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ…

3 hours ago

Լևոն Քոչարյանը հանդիպել է ուսանողների հետ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ապրիլի 25-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների…

4 hours ago

Քաղաքացու օրը կնշվի ապրիլի 26-ին

Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես…

4 hours ago

Սամբիստ Մհեր Օհանյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն

Լիմասոլում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Մհեր Օհանյանը դարձել է Եվրոպայի առաջնության…

4 hours ago

Սպիտակ տունը Կիևին է փոխանցել խաղաղության ծրագրի վերջնական տարբերակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները «հասնում են գագաթնակետին»։ Նա…

5 hours ago

Արամ Առաջինը մեկնել է Վատիկան

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այսօր առավոտյան մեկնել է Վատիկան՝ մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության…

5 hours ago