Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը, որին մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանը:
Մինչ նիստի մեկնարկը լրագրողները Քոչարյանին հարց են ուղղել, թե վերջինս մտավախություն չունի՞, որ իրեն կարող են կրկին կալանավորել։
«Կապրենք, կտեսնենք»,- պատասխանել է նա:
Հիշեցնենք՝ այս գործով անցնում են նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին փոխնախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: