

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրեն Վարդան Չիլինգարյանին:
Ինչպես հայտնել են նախարարությունից, Չիլինգարյանն ավելի վաղ զբաղեցնում էր ՏԿԵՆ Օդային տրանսպորտի քաղաքականության և թռիչքների թույլտվությունների վարչության պետի պաշտոնը:
Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին տնօրենին կատարած աշխատանքի համար, ապա շնորհավորել է Վարդան Չիլինգարյանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ Չիլինգարյանն ունի մասնագիտական բարձր որակներ և կկարողանա արդյունավետ կառավարել այս ոլորտը:
Չիլինգարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար: Չիլինգարյանը հավաստիացրել է, որ բոլոր խնդիրները կլուծվեն բարձր պատասխանատվությամբ:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…