

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը հոկտեմբերի 11-12-ը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի 140-րդ լիագումար նիստին:
Նիստի օրակարգում եղել է նաև Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է կատարելագործել հարկադիր կարգով նմուշառումներ վերցնելու ընթացակարգը, Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է բարելավել դատավորների գործունեության գնահատման ինստիտուտը, և «Զանգվածային լրատվության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է օրենսդրական մակարդակով ճանաչել և խթանել ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմները:
Նիստի ընթացքում քննարկվել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքները վերոնշյալ փաթեթների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել նախարարության էական դիտարկումները նախագծերի վերաբերյալ հանձնաժողովի կարծիքի կապակցությամբ` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով հաշվի առնել հանձնաժողովի հիմնական առաջարկները նախագծերի հետագա լավարկման նպատակով:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…