

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստը։ Նիստին քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտների՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ․ Բաղրամյան պողոտա 26 հասցեի բնակելի շենքը (1949-1951 թթ.) և Մ․ Բաղրամյան պողոտա 5 հասցեի բնակելի տունը (1947-1950-ական թթ.) ստացել են տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ։ Տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ են ստացել նաև Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Երկաթուղային կայարանի շենքը (1959-1962 թթ.) և Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Երաժշտություն» քանդակը (1978 թ.)։ Եվս ութ պատմամշակութային օբյեկտներ ստացել են հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ։ Դրանք են՝ Էրեբունի վարչական շրջանի Գերեզմանոց «Քաղաքային պանթեոն-3»-ը (1980-ական թթ.), Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի «Մանկուք» գյուղատեղիի (3.98.13) տարածքում հայտնաբերված 6 խաչքարերը, որոնք թվագրվում են 13-16-րդ դդ․ և Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Ծաղկունյաց հրապարակի ասֆալտապատման աշխատանքների ժամանակ հայտնաբերված 13-14-րդ դդ. խաչքարը։
Քննարկվել է նաև Հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների 27 նախագիծ, այդ թվում՝ Երևան քաղաքի Գերեզմանոց «Քաղաքային պանթեոն». Պանթեոն-1, 1940-ական թթ. (պետ. ցուցիչ՝ 1.5.6.1), Գերեզմանոց «Քաղաքային պանթեոն». Պանթեոն-2, 1980-ական թթ. (պետ. ցուցիչ՝ 1.5.6.2) և Գերեզմանոց «Քաղաքային պանթեոն». Պանթեոն-3, 1980-ական թթ. (պետ. ցուցիչ՝ 1.5.6.3), Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ԱՄՐՈՑ «ԱԼԵՀԵՐԻ», Ք.ա II հազ. II կես (պետ. ցուցիչ՝ 5.1.3), Դամբարանադաշտ, Ք.ա. II-I հազ. (պետ. ցուցիչ՝ 5.1.3.1), Կոտայքի մարզի Զովունի գյուղի Ամրոց Կարմիր բերդ (պետ. ցուցիչ՝ 6.29.1) և Սոլակ գյուղի Վանական համալիր Մայրավանք, VII- XIV դդ. (պետ. ցուցիչ՝ 6.60.9) հուշարձանների պահպանության գոտիների նախագծերը։
Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…