Աշխարհ
14.10.2024

Փեզեշքիանն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լիբանանում

Փեզեշքիանն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լիբանանում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը քննարկել են Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունները դադարեցնելու և  հրադադար հաստատելու ուղիները։ Այս մասին հայտնում է ԻՌՆԱ-ն:

Փեզեշքիանը և Մակրոնը կիրակի երեկոյան հեռախոսազրույց են ունեցել՝ մտքեր փոխանակելով հարավային Լիբանանում իրավիճակի շուրջ, որտեղ Իսրայելի ռեժիմը ցամաքային գործողություն է սկսել և շարունակում է ինտենսիվ օդային հարվածները։

Իրանի նախագահն ասել է, որ իր երկիրը միշտ ցանկացել է, որ տարածաշրջանում պահպանվի անվտանգությունը և ողջունում է հրադադարը: Նա ընդգծել է, որ Իրանը զսպվածություն է դրսևորել այն բանից հետո, երբ Իսրայելը հուլիսին Թեհրանում սպանեց պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեին՝ հույս ունենալով, որ Գազայում հնարավոր կլինի հրադադար հաստատել և անմեղ մարդկանց հետագա սպանությունները կդադարեցվեն:

Սակայն, հավելել է Փեզեշքիանը, Իսրայելի ռեժիմն ակտիվացրել է հարձակումները Գազայում և հակամարտությունը տարածել Լիբանան՝ ցույց տալով, որ չի հարգում մարդասիրական կամ միջազգային օրենքները։

Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում և աջակցում է ցանկացած առաջարկ, որը կվերականգնի հանգստությունը, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, ասել է Փեզեշքիանը և կոչ է արել ֆրանսիացի գործընկերոջը շարունակել ջանքերը եվրոպական այլ երկրների հետ՝ ստիպելու Իսրայելի ռեժիմին դադարեցնել պատերազը Գազայի հատվածում և Լիբանանում:

Իրանի նախագահը նաև դրական է անվանել Ֆրանսիայի կողմից Լիբանանում Իսրայելի հանցագործությունների վերջին դատապարտումը և զենքի էմբարգոն:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին Թեհրանին կոչ է արել նպաստել տարածաշրջանում լարվածության դեէսկալացիային, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

«Մակրոնն ընդգծել է Իրանի պատասխանատվությունը ընդհանուր դեէսկալացիայի պահպանման համար և կոչ է արել օգտագործել իր ունեցած ազդեցությունն իրավիճակն ապակայունացնող խաղացողների վրա, որոնք վայելում են Թեհրանի աջակցությունը»,- ասվում է տեքստում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է