Լրահոս

ՆԱՍԱ-ն այսօր 5 մլրդ դոլար արժողությամբ սարք կարձակի դեպի Յուպիտերի արբանյակ` պարզելու՝ արդյոք կյանք կա այնտեղ

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, այսօր տիեզերական սարք կարձակի դեպի Յուպիտեր մոլորակի Եվրոպա արբանյակը՝ փորձելով պարզել՝ արդյոք այնտեղ կարող է կյանքի որևէ տեսակ գոյություն ունենալ: Այս մասին գրում է The Guardian-ը:

Europa Clipper առաքելության մեկնարկը կտրվի Ֆլորիդայում Քենեդու անվան տիեզերական կենտրոնից: Վեց տոննա քաշով Clipper-ը ՆԱՍԱ-ի կողմից երբևէ մոլորակային առաքելության համար ստեղծված ամենամեծ սարքն է: Այն կանցնի Մարսի կողքով և հետ կդառնա, կպտտվի Երկրի շուրջը, ապա կուղևորվի Յուպիտեր՝ անցնելով մոտ 3,22 միլիարդ կմ մինչև իր նպատակակետին հասնելը 2030 թվականին:

5 մլրդ դոլար արժողությամբ և 30մ երկարությամբ տիեզերական սարքն առաջադեմ գործիքների միջոցով կհետազոտի Եվրոպայի մակերեսը՝ օրգանական միացությունների հետքեր և արբանյակից արտանետվող գազեր գտնելու համար՝ գնահատելու, թե արդյոք այն բնակելի է: Այն կրում է ինը գործիք, այդ թվում՝ տեսախցիկներ՝ արբանյակի մակերեսը քարտեզագրելու համար, ինչպես նաև ռադար՝ արբանյակի մակերևույթի հաստ սառցե ծածկույթի տակ նայելու համար:

Թիվ 1

Recent Posts

Նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանա:  «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ…

17 mins ago

Կոտայքի մարզի մի շարք համայնքներում իրականացվում են սուբվենցիոն ծրագրեր

ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում #Կոտայքի մարզի մի շարք համայնքներում ակտիվ ընթանում են…

25 mins ago

ԵՄ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել՝ ՌԴ-ին հրթիռների ենթադրյալ մատակարարման համար

Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Իրանի 7 ֆիզիկական և 7 իրավաբանական անձի նկատմամբ, հայտնում է Tasnim գործակալությունը: Եվրախորհուրդն այսօր հայտարարել է,…

38 mins ago

ՌԴ ՊՆ ղեկավարը մեկնել է Չինաստան՝ բանակցելու երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ժամանել է Պեկին: Նրա այցի նպատակն է Չինաստանի ռազմաքաղաքական…

46 mins ago

Տարոն Աճեմօղլուն Նոբելյան մրցանակ է ստացել

Ինստիտուտների ձևավորումը և բարգավաճման վրա դրանց ազդեցությունն ուսումնասիրելու համար Տարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս…

1 hour ago

«Պոլոնեզից» մինչև «Օպտիմա». նոր գաղտնի փաստաթղթեր՝ Բելառուս-Ադրբեջան ռшզմական առևտրի մասին․ Hetq.am

«Հետքն» իր գործընկերոջից ստացել է Բելառուսի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ նոր գաղտնի փաստաթղթեր:  Այս…

1 hour ago