

ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում #Կոտայքի մարզի մի շարք համայնքներում ակտիվ ընթանում են սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր:
Նաիրի համայնքի Պռոշյան, Քասախ, Զովունի, Եղվարդ, Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական բնակավայրերում 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի արժեքը շուրջ 1 մլրդ. 500 միլիոն ՀՀ դրամ է, որից 35%-ը պետական բյուջեի, իսկ 65% -ը՝ համայնքի ներդրման չափն է:
Նաիրի համայնքի Պռոշյան, Քասախ, Զովունի, Եղվարդ, Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական բնակավայրերում 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նաև մեկնարկել են ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները։ Ծրագրի արժեքը շուրջ 426․000․000 ՀՀ դրամ է, որից, 65%-ը պետական բյուջեի, իսկ 35%-ը համայնքի ներդրման չափն է:
2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Եղվարդ, Զովունի, Քասախ, Պռոշյան, Բուժական բնակավայրերում մեկնարկել են նաև խմելու ջրագծերի կառուցման աշխատանքները։ Ծրագրի արժեքը շուրջ 213․000․000 ՀՀ դրամ է, որից 65%-ը պետական բյուջեի, իսկ 35%-ը համայնքի ներդրման չափն է:
Նշենք նաև, որ Բուժական բնակավայրում ավարտվել են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հաստատված մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Շուրջ 3 տասնամյակ այս բնակավայրում մանկապարտեզ չի գործել։ Ծրագրի արժեքը շուրջ 463․000․000 ՀՀ դրամ է, աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք 70%/30% համաֆինանսավորմամբ:
Զովունի բնակավայրում էլ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում պետություն-համայնք 70%/ 30% համաֆինանսավորմամբ բնակավայրի գործող մանկապարտեզին կից կառուցվում է մանկապարտեզի մասնաշենք։ Աշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի արժեքը շուրջ 161․000․000 ՀՀ դրամ է։
Նաիրի համայնքի Քասախ, Պռոշյան, Եղվարդ բնակավայրերում այս պահին ընթանում են նաև 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հաստատված թեք տանիքների վերանորոգման շինարարարական աշխատանքները։ Ծրագրի արժեքը շուրջ 443․000․000 ՀՀ դրամ է, որից 35%-ը պետական բյուջեի, իսկ 65%-ը համայնքի ներդրման չափն է:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…