Լրահոս

Նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանա: 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ինքնաթիռը վայրէջք կատարեց Աստանայի Նուրսուլթան Նազարբաևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ նրան դիմավորեցին Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, ԱԳ նախարարի տեղակալ Էրմուխամբետ Կոնուսպաևը, ինչպես նաև Աստանայի փոխքաղաքապետ Էրիկ Մեյրխանովը և ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը:

Ղազախստան կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը, Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը և այլոք: 

Այցի շրջանակներում Ղազախստանի նախագահի  Ակորդա նստավայրում երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն և կքննարկեն հայ-ղազախական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր: 

Թիվ 1

Recent Posts

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան…

4 mins ago

Ժնևում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը

Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել…

18 mins ago

Իրանի նախագահն ընդունել է Շահին Մուստաֆաևին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշիքիանն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությանը։ Փեզեշքիանն ընդծգել է…

28 mins ago

Ընկերությունը վերականգնել է 500 մլն դրամ չվճարված հարկը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի…

40 mins ago

Ավանեսյանն ու Խաչանովը նահանջել են

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է դասակարգման աղյուսակը։ Լավագույն հնգյակում փոփոխություն չի եղել։ Առաջատարի դիրքը…

43 mins ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջում է ականապատ դաշտերի քարտեզները

Ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելուց հայկական կողմի հրաժարումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին և հարաբերությունների կարգավորմանն ուղղված…

56 mins ago