Համաձայն «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացրած տեղեկատվության՝ խմբակցության ղեկավար է ընտրվել Արամ Թորոսյանը: Այդ մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Համաձայն ԿԸՀ 2024 թվականի սեպտեմբերի 11-ի արձանագրության՝ Երևանի ավագանու «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուներ Լուսինե Բադալյանին և Դիանա Ալեքյանին: Դիանա Ալեքյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել «Հանրայն ձայն» խմբակցության կազմից՝ պահպանելով ավագանու անդամի իր լիազորությունները:
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Իսոյանին: Վահագն Իսոյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Համաձայն ԿԸՀ 2024 թվականի սեպտեմբերի 20-ի արձանագրության՝ լիազորորությունները դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու Մուշեղ Հակոբյանին»,- տեղեկացրեց Տիգրան Ավինյանը:
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…