Լրահոս 24/7

ԵՄ վիզաների ազատականացումն ավելի հավանական կդարձնի ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացը

ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը՝ որպես կարևոր գործընթաց, միանշանակ կարելի է դրական քայլ համարել, և քանի որ արդեն առարկայական ու շոշափելի արդյունքների նախաձեռնման գործընթաց է սկսվել, դա նշանակում է, որ ՀՀ-ն որոշ չափանիշներով ավելի մոտ է դարձել Եվրամիությանը, ինչը հնարավոր է դարձնում վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսությունն ավելի գործնական դարձնելը։  «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը՝ անդրադառնալով Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։ 

«Այդուհանդերձ, պետք է հասկանալ, թե ինչ ժամկետների մասին է խոսքը։ Այնունամենայնիվ, դա հնարավորություն կտա Հայաստանի  քաղաքացիներին ունենալ հասանելիություն Եվրոպական երկրներ անարգել այցելելու առումով, հետևապես նաև փորձի փոխանակման, մշակույթի, տնտեսական համագործակցության տեսանկյունից ավելի կդյուրացնի գործընթացն ու ավելի հավանական կդարձնի հետագայում Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը»,- ասաց Օրդուխանյանը։ 

Քաղաքագետը ուշադրություն դարձրեց նաև հնարավոր ռիսկերի վրա՝ ընդգծելով, որ եթե այդ ճանապարհով ունենանք արտագաղթի տեմպերի աճ, ապա դա կունենա բացասական ազդեցություն, իսկ եթե ամեն ինչ լինի վերահսկելի, այդ պարագայում կկարողանանք խոսել բացառապես օգուտների մասին, ինչը նաև մեր երկրին առհասարակ կբերի նոր հնարավորություններ։  

«Եթե ունենք եվրոպական ինտեգրման նպատակ, և դա ռազմավարական շահ է, ապա այդ պարագայում վիզաների ազատականացումը, բնականաբար, մեր քաղաքացիներին թույլ տա Եվրոպան ավելի լավ ճանաչել, ոչ թե ունենալ լոկ հեռավար պատկերացում։ Այսինքն՝ դա ենթադրում է անմիջական շփումներ, ակտիվ համագործակցություն, ինչը հետագայում ավելի կհեշտացնի ինտեգրման գործընթացը»,- ասաց մեր զրուցակիցը։

Մանրամասները` սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

4 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

4 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

4 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

5 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

5 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

5 hours ago