Լրահոս 24/7

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում։ ԱԺ նախագահի ելույթում մասնավորապես ասվում է.

«Տիկի՛ն նախագահ,

Պարո՛ն գլխավոր քարտուղար,

Ձե՛րդ գերազանցություններ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովում ու քննարկել գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության կենսական դերն ավելի խաղաղ ու կայուն ապագայի ձեւավորման գործում:

Հայաստանի համար՝ երկրի, որը կանգնած է աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերների առջեւ, գիտության եւ տեխնոլոգիաների կիրառումը ոչ միայն տնտեսական աճ է, այլեւ ազգային անվտանգություն, կենսունակություն եւ կայուն զարգացում:

Քանի որ գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության կիրառումը կարող է օգտագործվել նաեւ ի վնաս մարդկանց ու լինել մարտահրավեր մեր նպատակներին հասնելու ճանապարհին, մեր ընտրությունն է օգտագործել այն առավելագույն սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական աճ ստանալու համար՝ միաժամանակ վերացնելով թերություններն ու խնդիրները:

Հայաստանի առանցքային առաջնահերթություններից է վերականգնվող էներգետիկայի զարգացումը:

Տարվա 270 արեւային օրերի շնորհիվ մեր երկիրը կարող է արեւային էներգիան դարձնել էներգետիկ ռազմավարության կենտրոնական մասը: Մենք մտադիր ենք մինչեւ 2030 թվականը եռապատկել արեւային էներգիայի արտադրությունը՝ ապահովելով երկրի էներգաբալանսի առնվազն 15 տոկոսը վերականգնվող աղբյուրներից: Անցումը մաքուր էներգիայի նվազեցնում է մեր կախվածությունը հանածո վառելիքներից եւ պակասեցնում ջերմոցային գազերի արտանետումները՝ նպաստելով կայուն զարգացմանը:

Գիտությունն ու տեխնոլոգիաները կարեւոր դեր են խաղում Հայաստանի ռեսուրսների առավել արդյունավետ կառավարման եւ կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերի նվազեցման գործում:

Այս ոլորտներում առաջընթացը լուծումներ է առաջարկում մեր առջեւ դրված խնդիրներին՝ գյուղատնտեսության արտադրողականության բարձրացումից մինչեւ բնական աղետների դեմ պայքարի բարելավում:

Խելացի կերպով կիրառելով այս տեխնոլոգիաները՝ մենք ոչ միայն պաշտպանում ենք շրջակա միջավայրը, այլեւ ավելի լավ ապագա ենք ապահովում հաջորդ սերնդի համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Կարեւոր է կիրառել հուսալի տեխնոլոգիական լուծումներ: Հայաստանը, ինչպես եւ շատ այլ երկրներ, կենտրոնացած է ածխաթթու գազի արտանետումների նվազեցման, ռեսուրսների պահպանման եւ բնապահպանական պատասխանատվության մշակույթի խթանման վրա:

Դա հավաքական ջանք է, եւ մենք բոլորս պետք է նպաստենք մեր մոլորակի պաշտպանության համար տեխնոլոգիական առաջընթացի խելացի օգտագործման ապահովմանը:

Գիտությունն ու տեխնոլոգիաները նաեւ խաղաղաշինության հզոր գործիքներ են: Գիտական նորարարությունները կարող են օգնել մեզ բավարարել մարդկանց կարիքները՝ սկսած բնական ռեսուրսների շուրջ հակամարտությունների նվազումից մինչեւ մարդու իրավունքների պաշտպանություն: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանը ձգտում է օգտագործել տեխնոլոգիաները:

Ինչ վերաբերում է խաղաղության հաստատմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են: Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ:

Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք լիովին համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ:Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, կատարյալն այլեւս չպետք է լինի լավի թշնամին:

Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է:

Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսեւորել քաղաքական կամք, օգտվել պահից եւ միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար:

Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր:

Շնորհակալություն»:

Թիվ 1

Recent Posts

Իրանը դադարեցրել է դեպի Եվրոպա բոլոր թռիչքները

Իրանը դադարեցրել է դեպի Եվրոպա բոլոր թռիչքները՝ Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներից հետո։ Այս մասին…

12 mins ago

«Մտահոգիչ են ազգային կյանքում տիրող անհամերաշխությունն ու պառակտվածությունը». Կաթողիկոս

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) մասնակցեց…

24 mins ago

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կկայանա «3+3» տարածաշրջանային հարթակի նիստը. Ֆիդան

Թուրքիան շարունակում է խորհրդակցությունները տարածաշրջանային երկրների հետ Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության հարթակի միջոցով. այս մասին, trthaber.com-ի…

27 mins ago

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են. հրավիրում ենք Ադրբեջանին դրսևորել քաղաքական կամք. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում: Ելույթն՝…

36 mins ago

ԵՄ-ն սկսել է Ալբանիայի հետ բանակցությունների առաջին փուլը

ԵՄ-ին անդամակցելու շուրջ սկսվել է ԵՄ-Ալբանիա բանակցությունների առաջին փուլը. այս մասին ազդարարել է Հունգարիայի արտգործնախարար…

40 mins ago

Հայաստան ժամանողները կարող են օգտվել «կանաչ ուղի» և «կարմիր ուղի» QR կոդերից

Այսուհետ Հայաստան ժամանողները, կարող են օգտվել «կանաչ ուղի» և «կարմիր ուղի» նշագրմամբ նոր ցուցանակների QR…

44 mins ago