Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին տեղեկացրել է, որ հարվածելու է իրանական ռազմական օբյեկտներին, ոչ թե նավթային կամ միջուկային՝ գրում է Washington Post-ը։
Ըստ պարբերականի՝ դա ենթադրում է ավելի սահմանափակ պատասխան հարված՝ ուղղված լայնածավալ պատերազմի կանխմանը։
Վերլուծաբանները մտավախություն ունեին, որ հարձակումն իրանական նավթային օբյեկտների վրա կարող է առաջացնել աշխարհում էներգակիրների գնաճ, իսկ միջուկային օբյեկտների վրա հարձակումը՝ հրահրել հետագա էսկալացիա և ԱՄՆ-ին ներքաշել հակամարտության մեջ՝ նշում է Washington Post-ը։ Բայդենն ավելի վաղ Իսրայելին կոչ էր արել «մտածել այլ տարբերակների մասին»։
Վաշինգտոնում աղբյուրը WP-ին հայտնել է, որ Իսրայելի հարվածն Իրանին նախատեսված է նոյեմբերի 5-ին նշանակված ԱՄՆ նախագահի ընտրությունից առաջ։ Եթե Իսրայելը չպատասխանի իր տարածքի զանգվածային հրթիռակոծմանը, Թեհրանը դա կարող է մեկնաբանել որպես թուլության նշան, գրում է թերթը։
Բացի դրանից՝ Միացյալ Նահանգների հետ խորհրդակցությունների արդյունքում Իսրայելը հայտարարել է, որ գործողությունները Լիբանանում կդադարեցնի «առաջիկա շաբաթների ընթացքում»՝ հաղորդում է պարբերականը։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…