Լրահոս 24/7

Համաշխարհային պետական ​​պարտքն այս տարի կգերազանցի 100 տրիլիոն դոլարը. ԱՄՀ

Բոլոր երկրների ընդհանուր պետական ​​պարտքն այս տարի, ըստ ակնկալիքների, կգերազանցի 100 տրիլիոն դոլարը, ինչը կկազմի համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 93 %-ը։ Այդ մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) զեկույցում։

«Համաշխարհային պետական ​​պարտքի ցուցանիշը շատ բարձր է: Ինչպես սպասվում է, 2024 թվականին այն կգերազանցի 100 տրիլիոն դոլարը (դա համաշխարհային ՀՆԱ-ի 93 %-ն է) և կաճի մինչև տասնամյակի վերջը (մինչև 2030 թվականն այն կհասնի ՀՆԱ-ի 100 %-ին)։

Թեև պարտքը, կանխատեսումների համաձայն, կկայունանա կամ կնվազի երկրների մոտ երկու երրորդում, սակայն այն կմնա զգալիորեն ավելի մեծ, քան սպասվում էր մինչև համավարակը», – զեկույցից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

«Այն երկրներին, որոնցում չի կանխատեսում պարտքի կայունացում, բաժին է ընկնում աշխարհի պարտքի կեսից ավելին և համաշխարհային ՀՆԱ-ի մոտ երկու երրորդը: Ծանրակշիռ հիմքեր կան կարծելու, որ ապագայում պարտքի ցուցանիշները կլինեն ավելի բարձր, քան այժմ կանխատեսվում է: Վերջին տասնամյակներում բյուջեի հարցերի շուրջ քաղաքական քննարկումն ավելի ու ավելի է գնում կառավարության ավելի մեծ ​​ծախսերի ուղղությամբ», – նշել են հիմնադրամի մասնագետները։

Փաստաթղթում չեն ներկայացվել առանձին երկրների պետական ​​պարտքի ցուցանիշները կամ կանխատեսումները։

Ապրիլին ԱՄՀ-ի մասնագետները նշել էին, որ բոլոր երկրների պետական ​​պարտքի մակարդակը 2023 թվականին աճել է «մոտ երկու տոկոսային կետով՝ հասնելով (խմբ.՝ համաշխարհային) ՀՆԱ-ի 93,2 %-ին»։

«Աճի առաջատարները եղել են երկու խոշորագույն տնտեսությունները՝ Միացյալ Նահանգները և Չինաստանը, որտեղ պարտքն աճել է ՀՆԱ-ի համապատասխանաբար ավելի քան երկու և վեց տոկոսային կետով», – պարզաբանել են հիմնադրամում:

Թիվ 1

Recent Posts

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում է

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային…

13 seconds ago

Իրանը դադարեցրել է դեպի Եվրոպա բոլոր թռիչքները

Իրանը դադարեցրել է դեպի Եվրոպա բոլոր թռիչքները՝ Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներից հետո։ Այս մասին…

14 mins ago

«Մտահոգիչ են ազգային կյանքում տիրող անհամերաշխությունն ու պառակտվածությունը». Կաթողիկոս

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) մասնակցեց…

26 mins ago

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կկայանա «3+3» տարածաշրջանային հարթակի նիստը. Ֆիդան

Թուրքիան շարունակում է խորհրդակցությունները տարածաշրջանային երկրների հետ Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության հարթակի միջոցով. այս մասին, trthaber.com-ի…

29 mins ago

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են. հրավիրում ենք Ադրբեջանին դրսևորել քաղաքական կամք. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում: Ելույթն՝…

38 mins ago

ԵՄ-ն սկսել է Ալբանիայի հետ բանակցությունների առաջին փուլը

ԵՄ-ին անդամակցելու շուրջ սկսվել է ԵՄ-Ալբանիա բանակցությունների առաջին փուլը. այս մասին ազդարարել է Հունգարիայի արտգործնախարար…

42 mins ago