Լրահոս

4-րդ ftNFT ֆիջիթալ սփեյսը Ground Zero-ի հետ համագործակցությամ՝ Աբովյան 3 հասցեում

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 12-ին, Երևանիկենտրոնում բացվել է 4-րդ ftNFT ֆիջիթալ սփեյսը՝ Ground Zero-ի հետ համագործակցությամբ: 

Սա աշխատանքային նոր տարածք է, որի նպատակն է հնարավորություն ընձեռել ստարտափներին, գործարարներին և ոլորտի մասնագետներին հանդիպելու, ձևավորելու նոր գործընկերային կապեր, խոսելու բիզնեսից և վայելելու սուրճ:

Հանդիսավոր բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, գործընկերներ, ավանդական սուրճի և նորարարության սիրահարներ: ftNFT ֆիջիթալսփեյսի համահիմնադիրները վստահ են՝ նմանատիպ միջավայրը Հայաստանում ձևավորում է նոր մշակույթ: 

«Մեր նպատակ է զարգացնել Հայաստանի ստարտափ էկոհամակարգը. այսպիսի կենտրոններն օգնում են այդ մշակույթի զարգացմանը», – ասել է սրահի բացման գաղափարի հեղինակ, Ֆասթ Շիֆթ ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը։

Ground Zero-ի համահիմնադիր Կարեն Գյուլբուդաղյանն իր խոսքում նշել է. «Հայաստանում մենք ներկայացնում ենք համագործակցության օրինակ, երբ միացնում ենք տարբեր ոլորտների կետեր՝ տեխնոլոգիաներ, արտ, NFT, կրեատիվ, tech մարդկանց, ինչպես նաև երիտասարդ և ոչ երիտասարդ, մի միջավայր ենք ստեղծում, որտեղ մարդիկ կարող են անցկացնել ժամանակ, մշակութային նորարարություններիմանան, պրակտիկ ձևով ընդգրկվեն պրոցեսի մեջ և շատ բարձր որակի սուրճ և ուտելիքներ ունենան», – նշել է նա:

Հավելենք, որ Աբովյան 3 հասցեում գործող սրահում ներկայացված են եզակի արվեստի գործեր՝ թվային և ֆիզիկական ձևաչափով: Սփեյսում կարելի է գտնել ինքնատիպ AKNEYE քանդակներ ու Aknuloonk-ներ և տերմինալի միջոցով ծանոթանալ ftnft.am հարթակին ու ձեռք բերել տարատեսակ NFT-ներ:

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով

Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ըFastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։  Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին: 

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

10 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

11 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

11 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

12 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

12 hours ago