Categories: Facebook

Հայկ Մարությանի լայվը փաստաթղթերով ջրեմ. Էդմոն Մարուքյան

 

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայկ Մարությանի լայվը փաստաթղթերով ջրեմ․․․

Օրերս խոսել էի այն մասին, որ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Գալաքսի» ընկերությունների խումբը ստացել է ՇԻՆ․թույլտվություն որոշակի ծառայության դիմաց։ Այսօր բացում եմ փակագծերը և ներկայացնում այդ փաստաթղթերը։ Խոսքը վերաբերում է Տերյան 5 հասցեում գտնվող բազմահարկ շինությանը, որի կառուցապատումը իրականացվել է փուլային կերպով։ 2018թ․ փետրվարի 2-ին՝ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման օրոք Խաչատրյանների ընտանիքը ստացել էր հերթական ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ թույլտվությունը մինչև 11 հարկ կառուցելու համար (1-ին և 2-րդ նկարներում տեսնում եք այդ ՇԻՆ․թույլտվությունը Տ․Մարգարյանի ստորագրությամբ)։
Ընդամենը օրեր առաջ՝ նոյեմբերի 22-ին Հայկ Մարությանը Խաչատրյանների ընտանիքին տալիս է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ թույլտվություն 5 ՀԱՐԿ ԱՎԵԼ շենքը կառուցելու համար! (3-րդ և 4-րդ նկարներում տեսնում եք Մարությանի կողմից տրված ՇԻՆ․թույլտվությունը 16 հարկ կառուցելու համար)։ Թե ինչ ծառայություն է մատուցվել մայրաքաղաքի կենտրոնում հարկայնության նման բարձրացման համար, մամուլը արդեն խոսել է. 1.5 մլն դոլար արժողությամբ աղբատար մեքենաների հավաքատեղի է կառուցվում Աէրացիա, Շիրակի 88/1 հասցեում։ Իսկ թե էլ ինչե՞ր են արել Մարությանի համար Խաչատրյանների ընտանիքը կպարզի մեր հետագա քննությունը:
Երեկվա Հայկ Մարությանի ուղիղ եթերը կեղծիքի ցայտուն դրսևորումն էր, քանի որ իր կոռուպցիոն գործարքը քողարկելու համար նա հղում էր տալիս 2017 թվականի ՆԱԽԱԳԾՄԱՆ թույլտվությանը, մոռանալով ասել, որ ըստ այդ թույլտվության 11-րդ հարկի կառուցումից հետո և շենքի փաստացի ընկալման արդյունքից կախված հնարավոր է փոփոխել հարկայնությունը։
Փաստորեն Մարությանի և Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ընկերության գործարքը փոխեց Մարությանի ընկալումները մայրաքաղաքի սրտում շենքի կառուցման վերաբերյալ և նա նոյեմբերի 22-ին տվեց Խաչատրյանների կողմից այդքան սպասված շինարարության թույլտվությունը։

Հ.Գ. նկարներում կարող եք տեսնել Հայկ Մարությանին Խաչատրյանների ընտանիքի շրջապատում

editors

Recent Posts

Թուրքիայում մեկնարկել է «3+3» ձևափաչով հանդիպումը

Թուրքիայում մեկնարկել է «3+3» հարթակում ԱԳ նախարարների հանդիպումը։ Հյուրերին ողջունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։…

10 mins ago

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հոկտեմբերի 22-24-ը կայցելի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին, ասվում է Չինաստանի…

25 mins ago

Արաղչին մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու Հարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Իրանի…

32 mins ago

Դասակի հրամանատարը թողել է կրակային դիրքը, խմբով նվաստացրել զինծառայողին

Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, 2024թ․ հոկտեմբերի 13-ին` ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ…

42 mins ago

Մենք միշտ լինելու ենք Ադրբեջանի կողքին. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հրապարակում է արել Ադրբեջանի անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ «Շնորհավորում ենք եղբայրական…

56 mins ago

Ադրբեջանը կրկին ակտիվ թիրախավորման տակ է վերցրել ԵՄ դիտորդական առաքելությանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ ադրբեջանցիների` ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական…

58 mins ago