Լրահոս 24/7

Ադրբեջանը կրկին ակտիվ թիրախավորման տակ է վերցրել ԵՄ դիտորդական առաքելությանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ ադրբեջանցիների` ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը 2 նպատակ ունի:

«Ադրբեջանը վերջին շրջանում կրկին ակտիվ թիրախավորման տակ է վերցրել ԵՄ դիտորդական առաքելությանը. ադրբեջանական մամուլն անընդհատ հարստացվում է առաքելության նկատմամբ քննադատական, իսկ որոշ դեպքերում` վիրավորական բնույթի նյութերով, իսկ ադրբեջանական սահմանային դիտարկման համակարգերով արված անորակ լուսանկարները, որոնք ֆիքսում են եվրոպացիների մոնիթորինգի գործընթացը, ծաղրական մեկնաբանություններով ադրբեջանական տարբեր տելեգրամ ալիքներում են հայտնվում:

Հասկանալի է, որ առանց իշխանության ցանկության կամ գիտության՝ Ադրբեջանի ՊՆ հսկողության տակ գտնվող տեսանյութերն ու լուսանկարները մամուլում չէին հայտնվի:

Ադրբեջանցիների` ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը 2 նպատակ ունի:

Առաջին, Ադրբեջանը սրանով արձագանքում է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների և ԵՄ անդամ տարբեր երկրներից նկատելի ակտիվացող կոշտ հռետորաբանությանը, որովհետև Ադրբեջանն իր պահվածքով բացահայտ արհամարական կեցվածք է ընդունել:

Երկրորդ, Ադրբեջանը նպատակ ունի առաջնագծում ակտիվացնել բազմիցս կիրառված մարտավարությունը, որը ենթադրում է պարբերական սրացումներ:

Որպես կանոն՝ դրանք կա´մ որպես ճնշման միջոց են կիրառվել` բանակցություններում զիջումների հնարավորություն ստանալու համար, կա´մ նախապատրաստություն են եղել տարբեր բնույթի և մասշտաբի գործողությունների իրականացման նպատակով»,- Facebook-ում գրել է նա։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

23 minutes ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

32 minutes ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

42 minutes ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

1 hour ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

2 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

2 hours ago