ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Միացյալ ազգերի կազմակերպության սննդամթերքի համաշխարհային կազմակերպության (FAO) ամենամսյա զեկույցի համաձայն 2019 թվականի հոկտեմբերին, անցած տարվա հոկտեմբերի համեմատ, սննդամթերքի համաշխարհային գները աճել են 6 տոկոսով:
Իսկ Հայաստանում 2019-ի հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքը թանկացել է 0.1 տոկոսով:
Սա հիմնականում եթե ոչ բացառապես երկրում տնտեսական մրցակցության խորացման հետեւանք է: Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչ էր տեղի ունենում նախկինում. համաշխարհային շուկայում սննդամթերքը թանկանում էր ասենք 2 տոկոսով, Հայաստանում թանկանում էր մի 4-5 տոկոս:
Ի դեպ, այս տարվա սեպտեմբերին անցած տարվա դեկտեմբերի համեմատ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի դիտարկած բոլոր երկրներից միայն Հայաստանում է գնանկում արձանագրվել:
Այսինքն այս տարվա սեպտեմբերին 2018 թվականի դեկտեմբերի համեմատ նշված բոլոր երկրներում արձանագրվել է գնաճ, եւ միայն Հայաստանում գները նվազել են՝ 2.1 տոկոսով»:
Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել է մարզում իրականացված ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին:…
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13.00-15.00-ի սահմաններում, Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի հարցով անսպասելի հայտարարություն է տարածել. «Ես միշտ պնդել եմ եւ…
ՀՀ Սահմանադրական դատարանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Վերջին շրջանում հաճախակի են…
Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավար Ալ Նահյանը կժամանի Ռուսաստան։ Երկուշաբթի Պուտինն ու Ալ Նահյանը կքննարկեն երկկողմ…
Երևանում հոկտեմբերի 18-ին և 19-ին, 21-22-ին ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-ին և 23-ին…