Լրահոս 24/7

Պուտինն առողջական խնդիրներ չունի. Պեսկով

Վլադիմիր Պուտինն առողջական խնդիրներ չունի, իսկ Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում նրա պարբերական հետազոտությունները ընդամենը ստանդարտ դիսպանսերացում են։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Անշուշտ, նկատի է առնվում սովորական դիսպանսերացումը»,- ասել է նա։

Հոկտեմբերի 16-ին կառավարության հետ խորհրդակցությանը Պուտինը նշել է, որ պարբերաբար բուժզննում է անցնում Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։ Այս մասին նա ասել է հանրապետության ողջ տարածքում իրականացվող սեզոնային գրիպի դեմ պատվաստումների քննարկման համատեքստում։

Նա նշել է, որ Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստումների համար օգտագործել հայրենական դեղամիջոցներ։

Բրիտանական Daily Mirror տաբլոիդը, հղում անելով ԱԴԾ-ի աղբյուրին, ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինն ունի «արագ զարգացող քաղցկեղի ծանր ձև». նա տառապում է տեսողության կորստից, գլխացավերից և ձեռքերի դողից:

Նմանատիպ տեղեկություն է հայտնվել New Lines Magazine ամսագրի հոդվածում, որտեղ անանուն ռուս օլիգարխը հաստատել էր, որ ՌԴ նախագահը լուրջ առողջական խնդիրներ ունի՝ կապված արյան քաղցկեղի հետ։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

11 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

12 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

13 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

14 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

15 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

15 hours ago