Լրահոս 24/7
17.10.2024

ՆԳՆ-ն հորդորում է ճամփորդական փաստաթղթերի գործարքները ծրագրել նախապես

ՆԳՆ-ն հորդորում է ճամփորդական փաստաթղթերի գործարքները ծրագրել նախապես

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարություն է տարածել.

«Հորդորում ենք նախապես ծրագրել ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները, եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա ամիսներին։

Մասնավորապես, կարևոր է ուշադրություն դարձնել փաստաթղթի վավերականության ժամկետին, էջերի նշումներին, որպեսզի ազատ էջեր լինեն սահմանապահի կնիքի համար, համոզվել, որ փաստաթուղթը մաշվածություն չունի, վնասված չէ։

Այսօրինակ հարցերի հետաձգումը ծրագրված ճամփորդությանն ընդառաջ ռիսկային է, և կարող է սպասարկման գրասենյակներում հանգեցնել մարդկային կուտակումների:

Հերթերը ներկայումս բավականաչափ բեռնաթափված են, ինչը պայմանավորված է միաժամանակ սեզոնայնությամբ և ներդրված նոր համակարգի լուծումներով։

Հիշեցնում ենք, որ հերթերի կառավարման համակարգը փոխվել է, և ներկայումս ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում ծառայությունները մատուցվում են և՛ էլեկտրոնային հերթագրմամբ, և՛ կենդանի հերթի ձևաչափով։

Հերթագրումներն իրականացվում են migration.e-gov.am հարթակի միջոցով։

Ամրագրում ունեցող քաղաքացիներն սպասարկվում են առաջնահերթության սկզբունքով՝ իրենց կողմից ընտրված ժամին, իսկ տեղում կտրոն վերցրած քաղաքացիներն սպասարկվում են առաջին իսկ ազատ պատուհանի առկայության ժամանակ։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ քաղաքացու անձնագիրը տրամադրվում է դիմումը գրելուց հետո 5-րդ աշխատանքային օրը, իսկ անձնագրի կորստյան դեպքում՝10-րդ աշխատանքային օրը։ Պետական տուրքը 1000 դրամ է։

Կառավարության որոշմամբ սահմանված են նաև սեղմ ժամկետներ անձնագրի փոխանակման համար և մատուցվում են արագացված ծառայություններ՝

1 աշխատանքային օր- 20 000 դրամ (հասանելի է Երևանում)3 աշխատանքային օր -10 000 դրամ։

Անձնագրի կորստյան դեպքում՝

1 աշխատանքային օր- 60 000 դրամ

3 աշխատանքային օր- 50 000 դրամ

5 աշխատանքային օր- 40 000 դրամ»։

Լրահոս
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր