

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 19-23-ը Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում կայանալիք «Sial 2024» սննդի և խմիչքի միջազգային 60-րդ ցուցահանդեսին` ներկայացնելով 23 հայկական ընկերության արտադրանք։
Sial-ը հանդիսանում է Եվրոպայի ամենամեծ սննդի արդյունաբերության ցուցահանդեսներից մեկը։ Այն կազմակերպվում է երկու տարին մեկ Փարիզում՝ ներկայացնելով աշխարհի առաջատար գնորդներին մեկ վայրում: «Sial» ցուցահանդեսը յուրաքանչյուր տարի ունենում է ավելի քան 250,000 այցելու:
Այս տարի «Sial Paris 2024» միջազգային ցուցահանդեսին մասնակցում է Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից և Ասիայից 7500 ընկերություն։
Ցուցահանդեսին միասնական տաղավարով կմասնակցի նաև Միջազգային առևտրի կենտրոնի կողմից իրականացվող, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ագրոբիզնեսի ոլորտի 11 փոքր և միջին ձեռնարկություն՝ ներկայացնելով համաշխարհային հարթակում հայկական չրեր, թեյեր, պահածոներ, հյութեր և այլն:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…