Լրահոս

ԱԺ պաշտպանության հանձնաժողովում քննարկվող նախագծերը դրական եզրակացություն են ստացել

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ:

Նիստի օրակարգում դրված էին ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնությունը վավերացնելու մասին, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), Ոստիկանության գվարդիայի մասին (երկրորդ ընթերցում), «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում) նախագծերը։

Հիմնական զեկույցներով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մանթաշյանը, իսկ հարակից զեկույցներով՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնագահ Արմեն Խաչատրյանը և ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Հայկ Սարգսյանը, Վահագն Ալեքսանյանը և Վիլեն Գաբրիելյանը։

Նախագծերը ստացել են դրական եզրակացություն:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago