Լրահոս

Ճամբարակ համայնքում մշակութային կենտրոն կստեղծվի

Կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց 17/1 հասցեում գտնվող փորձարարական կենտրոնի շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նվիրաբերել Ճամբարակ համայնքին՝ այն վերանորոգելու և որպես մշակութային կենտրոն շահագործելու նպատակով։

Հիմնավորման համաձայն՝ սահմանամերձ Ճամբարակ համայնքը չունի մշակույթի կենտրոն, որը սկզբնական շրջանում կծառայի որպես ազգային նվագարանների դասավանդման կենտրոն, հետագայում, ընդլայնելով գործունեությունը, կիրականացվեն մշակութային բազմաբովանդակ միջոցառումներ։

Մշակութային կենտրոնը ֆինանսավորվելու է համայնքային բյուջեից, ինչը կլուծի երեխաների արտադպրոցական կրթության կազմակերպումը, ինչպես նաև կստեղծի լրացուցիչ աշխատատեղեր: Համայնքը նախատեսում է գույքի նվիրաբերությունը ստանալուց հետո 5 տարիների ընթացքում իրականացնել 15 մլն դրամի ներդրում՝ ընթացիկ վերանորոգման և գույքի պահպանության համար, և 90 մլն դրամի ներդրում՝ մշակույթային կենտրոնի ընթացիկ գործունեությունն ապահովելու համար։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago