Սինգապուրի իշխանություններն առաջին անգամ թույլատրել են օգտագործել մարիխուանայի հիման վրա ստեղծված դեղամիջոց՝ էպիլեպսիայի բուժման նպատակով,- հաղորդում է The Straits Times-ը:
Դեղն անհրաժեշտ է մի երիտասարդ աղջկա, որի օրգանիզմը չի ընդունում այլ դեղամիջոցներ։ Երկրի Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հիվանդի բժիշկը Սինգապուրի առողջապահության նախարարության ներկայացուցիչներին խնդրել է այդ դեղը ներկրել երկիր:
Խոսքը հավանաբար այն դեղամիջոցի մասին է, որը թույլատրվեց ԱՄՆ-ում օգտագործել մանկական էպիլեպսիան բուժելու համար: