Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։
Նշվում է, որ ինքնաթիռը, որում եղել է նախարարը, արդեն վայրէջք է կատարել Թեհրանի օդանավակայանում։
ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Լավրովն ու Արաղչին կքննարկեն Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների երկկողմ օրակարգը և առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև միջազգային մի շարք կարևոր հարցեր։